Շաբաթն ու կիրակին այդքան էլ հանգիստ չեն անցել գյուղատնտեսության նախարարի համար: Ինչպես երևում է, Գերասիմ Ալավերդյանի ճակատագրին չարժանանալու ահից` Սերգո Կարապետյանով սկսել են տեղը տեղին զբաղվել նրա փիառի մասնագետները: Իհարկե, զբաղվողները հայաստանյան փիառի «բոստանի» ներկայացուցիչներն են և, բնականաբար , զբաղվում են իրենց խելքի ու հնարավորությունների սահմաններում:
Եվ ահա, Սերգո Կարապետյանի փիառշիկները խորհուրդ են տվել իրենց խնամյալին` նախագահի հանձնարարականը ավելի լավ կատարելու համար ոչ թե պարզապես այցելել գյուղեր, այլ ավելին` գյուղեր մեկնել «ուխտագնացության»: Եվ այս ակցիայի շրջանակներում գյուղնախարարին խորհուրդ է տրվել Սյունիքի մարզ մեկնել ոչ թե ծառայողական ավտոմեքենայով, այլ` ավտոբուսով:
Եվ երկու օր շարունակ շրջել է Սյունիքի մարզում, այցելել գյուղեր, ու ամեն անգամ, ամեն գյուղում կրկնել նույն փրկարար նախադասությունը. «Հանրապետության նախագահի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ` աշխատանքները ժամանակին ու արդյունավետ իրականացնելու համար»:
Գյուղացիներն էլ, հավանաբար, ահագին զարմացել են: Նախ` երևի զարմացել են, որ գյուղնախարար են տեսել, հետո զարմացել են, որ այդ գյուղնախարարն ավտոբուսով է ժամանել: Իսկ հետո, երբ զարմանքն անցել է, երևի սկսել են գիտակցել, թե իսկապես ինչքան ողբալի է իրենց վիճակը, որ գյուղնախարարն էլ է արդեն ավտոբուսով երթևեկում, ու թե բենզինն ինչքան է թանկացել, որ գյուղնախարարն արդեն չի կարողանում մարզեր այցելել գոնե սովորական ավտոմեքենայով, ու եթե վիճակն ավելի ծանրանա, գյուղնախարարն սկսելու է ձիով կամ էշով ճամփորդել, հատկապես որ` դիզվառելիքն էլ շուտով կթանկանա…
Սակայն գյուղնախարարը գնացել է գյուղացիներին հույս տալու: Պատմել է 14 տոկոսանոց վարկերի մասին, որի 4 տոկոսը կսուբսիդավորի պետությունը, պատմել է, որ դրանք կտրվեն 2 տարով, ասել է` առաջին երեք ամիսը արտոնյալ պայմաններով են լինելու, ասել է` հեռավոր արոտավայրերն էլ է հարկավոր օգտագործել, քանի որ մոտակա արոտները շատ օգտագործվելուց անպետքացել են: Բայց չի ասել, որ արոտավայրերը, կառավարության անցյալ տարվա որոշմամբ, տրամադրվելու են միայն պայմանագիր կնքածներին, ու մեկի կողմից վարձակալության հանձնվելուց հետո գյուղացիներն այլևս չեն կարողանա իրենց անասունները տանել նրա տարածք:
Գյուղնախարարը շատ բան է ասել, բայց շատ բաների մասին էլ նախընտրել է լռել. օրինակ` որ պարարտանյութն է թանկացել, որ վառելիքն է թանկանալու, որ ինչքան էլ Հայրապետական օրհնություն ստանան արտերն ու դաշտերը, միևնույն է, անհնար է կանխատեսել, թե եղանակային պայմաններն ինչ բերք կապահովեն այս տարի:
Բայց այս ամենով հանդերձ, գյուղնախարարի weekend-ն իսկապես կարելի է հիշարժան համարել. միայն այն փաստը, որ նա գյուղերում շրջել է ավտոբուսով, ամեն ինչ արժե:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
11
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
- 15:20Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
