Ջո Կոկերը եկավ Հայաստան, Ալ Ջերոն, Ջորջ Բենսոն եկան, «Deep Purple»-ը եկավ, անգամ Պլաչիդո Դոմինգոն եկավ, ով ասես չեկավ, բայց արի ու տես, որ փոփ երգչուհի Սառա Քոները հրաժարվել է գալ և հայ հանդիսատեսի համար ելույթ ունենալ:
«Live Legend Entertainement» ընկերությունը հայտարարություն է տարածել, ըստ որի Սառա Քոնորը չի մասնակցելու մարտի 8-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք համերգին:
Ընկերության ներկայացուցիչ Թին Կրուգը հայտնել է, որ երգչուհու` Հայաստան գալուց հրաժարվելու պատճառն այն է, որ համերգի կազմակերպիչ, հայաստանյան «VH Music ընկերությունը չի կատարել պայմանագրի կետերը և խախտել է ձեռք բերած պայմանավորվածությունները: Մեր հարցմանն ի պատասխան ընկերությունից նույնպես հայտնեցին, թե պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել: Ընկերության տնօրենն էլ ասուլիս հրավիրեց ու երկար բարակ արդարանում էր:
Մարզահամերգային համալիրում կազմակերպված «Deep Purple»-ի համերգին ճիշտ է, շատերն էին սպասում, սակայն նրանց սպասելիքներն այդքան էլ չարդարացան. համերգի մասնակիցներից շատերն այդպես էլ չկարողացան վայելել իրենց կուռքերի կենդանի երաժշտությունը, քանի որ թե´ կազմակերպիչները, թե´ իրենք` երգիչները հաշվել էին, թե Հայաստանը վեցերորդ սորտի երկիր է և նորմալ հնչողություն ապահովելն այստեղ այդքան էլ էական չէ: «Deep Purple»-ը, ճիշտ է, լեգենդար խումբ է, սակայն ավելի շատ անցած դարի լեգենդ է, մինչդեռ գործող աստղերը` հատկապես համաշխարհային մեծության, ինչպես հայտնի է, բավական լուրջ են մոտենում իրենց յուրաքանչյուր ելույթին և, ինչպես հայտնի է, ի տարբերություն տեղական աստղերի, նախընտրում են համերգի ժամանակ ոչ թե բերանը բացել-փակել, այլ իրականում երգել, այն էլ` լավ երգել:
Սառա Քոնորին, հավանաբար, բախտ է վիճակվել մինչև Հայաստան գալը տեղեկանալ, որ համերգի ժամանակ կարող են տհաճ անակնկալներ լինել :Չի բացառվում նաև այն, որ Սառա Քոները նաև հետաքրքրված լինի, թե ովքեր են Սիրուշոն և Արա Մարտիրոսյանը, չի բացառվում, որ հենց իր հետ համերգ ունենալու պատվի արժանացած զույգի երգերը լսելուց հետո է Սառա Քոները նման որոշում ընդունել. այստեղ, փաստորեն, անգամ Արա Մարտիրոսյանի «վառած մոմերը»-ը չի օգնել. Սառա Քոները չի ցանկացել իր մոմերը վառել հայկական փոփի և ռաբիզի ներկայացուցիչների հետ:
Այս համերգը տեղի էր ունենանալու դեռևս փետրվարին: Այն ժամանակ դարձյալ խնդիրներ էին ծագել և որոշվել էր համերգը տեղափոխվել մարտի 8-ին: Ի դեպ, համաշխարհային մեգաաստղի հույսերը չարդարացրած կազմակերպիչները հայտարարում են, թե տոմսերի 80 տոկոսն արդեն վաճառված է, սակայն միաժամանակ այսօր հայտնել են, թե ցանկացողները կարող են հետ տալ տոմսերը:
Ինչպես տեսնում ենք, անգամ համերգի հետաձգումը չփրկեց համերգը. փոփ-աստղը մերժեց հայերին: Մերժեց,բայց այստեղ էլ հուսախաբ եղած հանդիսատեսին անհասկանալի մնաց մերժման բուն պատճառը` որովհետև Հայաստանում, փաստորեն, անհնա?ր է գտնել դահլիճ ` համապատասխան տեխնիկական հնարավորություններով, գումարների հետ կապված խնդիր էր, կազմակերպչական բաց, թե բարոյական պարտություն ի դեմս հայ և օտարազգի աստղերի անհամատեղելիության: Ի վերջ ու՞մ թերացումն է սա` պետությա՞ն, թե՞ առանձին ընկերությունների և ո?վ պետք է պատասխան տա:
Մարզահամերգային համալիրը, ինչպես հայտնի է, 2005թ.-ից ի վեր այլևս պետական սեփականություն չէ. այս հսկա շինությունը ԲԱՄՕ ընկերությունը գնեց ընդամենը 5 մլն դոլարով: Այդ ժամանակ պետական չինովնիկներն արդարանում էին թե`պիտի ունենանք միջազգային չափանիշների դահլիճ, ու մի հսկայական գումար էլ պետության կողմից տրվեց համալիրին, որից հետո, իրենց ասելով, ավելի քան 10 մլն դոլար ներդրում կատարեց ԲԱՄՕ-ն, սակայն, ինչպես տեսնում ենք, դա ևս դրությունը չփրկեց և, ըստ էության, անգամ այդ ներդրումների արդյունքում մի նորմալ դահլիճ հնարավոր չեղավ ունենալ: Եվ դա այն դեպքում, երբ այս ընկերությունը այս տարիների ընթացքում պետության կողմից բավական աջակցություն է ստացել. երբ այս ընկերության մեծ ու փոքր «մեղքերը» անուշադրության են մատնվել (ԲԱՄՕ-ն ամիսներ շարունակ չի վճարել աշխատողների աշխատավարձերը պատճառաբանելով թե ընթացքում ամեն բան տեղը կընկնի, բայց այսօր էլ համալիրը նորմալ չի ջեռուցվում. օրինակ, փետրվարի 12-ին այստեղ կայացած ԲՀԿ համագումարի ժամանակ միջանցքում սառնամանիք էր և հանդերձապահներն ու սպասարկող անձնակազմը աշխատում էին հենց նման պայմաններում. պարզվեց, որ դրսի ցրտին գումարվում է նաև վերևում տեղակայված սահադաշտից եկող ցուրտը):
Բացի նրանից, որ չարդարացան Սառա Քոների (նա չեկավ Հայաստան և զրկվեց հնամենի հայկական մշակույթի հետ մոտիկից շփվելու հնարավորությունից), Սիրուշոյի և Արա Մարտիրոսյանի (հո ամեն անգամ նման բախտ չէ՞ր կարող վիճակվել, որ անունդ հնչի մեգաաստղի կողքին) հույսերը, այստեղ շատ ավելի էական է այն, որ հանդիսատեսը հուսախաբ եղավ կրկնակի անգամ: Եվ որ ամենավատն է, կարծես թե դա մի մեծ բան չէ. ապաշնորհ կազմակերպիչը անվրդով հայտարարում է, թե ցանկացողները կարող են վերադարձնել տոմսերը և վերջ` առանց դույզն- ինչ պատասխանատվության:
Իսկ Մշակույթի նախարարությունը այս կարգի «մանր – մունր» համերգների հետ, բնական է, որ որևէ կապ չունի և Հասմիկ Պողոսյանի պետքն էլ չէ, որ Սառա Քոների մերժումը, ըստ էության, ապտակ է Հայաստանին, որ վայ-կազմակերպիչների պատճառով տուժում է պետության հեղինակությունը:
ԼՈՒՍԻՆԵ ԿԵՍՈՅԱՆ
13
- 18:49Սրճարանն ինքնարտահայտման տարածք է
- 15:25«Թելադրողը ամենագռեհիկ, ամենացածր, ամենաանգրագետ տարրն է»
- 13:15«Ովքեր արտասահմանում իրենց տեղն ունեն, սպանես՝ չեն գա Հայաստան». Ռ. Հախվերդյան
- 12:20Աշխարհահռչակ ջութակահար Պինկաս Ցուկերմանը Երևանում
- 15:36Թարիվերդիևն այսօր 80 կդառնար…
- 16:14Բարեգործական համերգ կամ` մեկ սրվակի 1/3-ը…
- 19:00Գործնական քայլեր են պահանջում
- 16:13Միակ հայկական թատրոնի դերասանը կոչում ստանալու իրավունք չունի
- 13:07Հասմիկը գիտի` ինչ է անում
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
