Ամեն օր «էրեբունի» հիվանդանոցի դիմացից ես գնում եմ մամուլի շենք, ու տաքսու վարորդներն ինձանից մի անգամ քիչ վարձավճար են պահանջում, մի անգամ` շատ, սկսած 500 դրամից մինչև 800:
Ինձ շատ հետաքրքրեց, թե դա ինչ հանելուկ է, ու փորձեցի պարզել` պատճառը հաշվիչներն են, թե վարորդները. քանի որ, օրինակ, «Բռավո+» տաքսի ծառայության երկու տարբեր մեքենաներ նույն ճանապարհը անցնելու համար տարբեր չափի վարձավճար պահանջեցին: Որ երևանյան տաքսի ծառայությունները նորանոր մեթոդներ են հնարում հավելյալ գումար աշխատելու համար, նորություն չէ, սակայն խոսքն այս դեպքում տաքսիների հաշվիչ սարքերի մասին է: Վարորդներն իրենք էլ են խոստովանում, որ տերերը հաշվիչների հետ ինչ-որ բան են անում, բայց դե`իրենց ինչ, իրենք` վարորդներն են թուքումուր ուտում, տերերը հո չեն շփվում ուղևորի հետ:
Շարունակությունն ավելի հետաքրքիր է: Փորձեցինք ճշտել, թե ով է վերահսկում տաքսիների աշխատանքի թափանցիկությունը, կամ` ով է ոլորտը կանոնակարգում: Նախ` կապի և տրանսպորտի նախարարությունից պատասխանեցին, որ իրենք կապ չունեն, իրենք միայն արտոնագիր են տալիս, իսկ այդ հարցերով զբաղվում է էկոնոմիկայի նախարարությունը: Այստեղից էլ «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն մատնացույց արեցին, որին էլ վերապահված է ՀՀ օրենսդրությամբ սահմանված բոլոր չափիչ սարքերի, դրանց թվում` տաքսիների հաշվիչների պետական չափագիտական վերահսկողությունը:
Փորձեցինք պարզաբանումներ ստանալ նշված կենտրոնից, սակայն մեզ ասացին, որ իրենք զբաղվում են միայն հաշվիչների ստուգաչափմամբ: Այսինքն, մինչև գործարկումը հաշվիչը ստուգվում է և, տեխնիկական համապատասխանության դեպքում, ուղարկվում շահագործման: Ստուգաչափման պարբերականությունը, ըստ օրենքի, սահմանում է իրականացնող մարմինը: Տաքսիների հաշվիչների համար «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն սահմանել է մեկ տարի ժամկետ:
Նաև վստահեցրին, որ Հայաստանում գործող տաքսիների գերակշիռ մասի հաշվիչները ստուգաչափված են:
Հիշեցնենք, որ անցած տարի ՀՀ կառավարությունն սկսեց տաքսիների արտոնագրման գործընթաց, որով սահմանվեցին տաքսիների գործունեության որոշակի չափորոշիչներ:
Պետությունը դեղին համարանիշներ պարտադրեց տաքսի ծառայություններին, այսինքն` պահանջեց մտնել հարկային դաշտ:
Ստացվում է, որ պետության գրպանը մտնել չի կարելի, բայց քաղաքացու գրպանը` կարելի է:
Պարզ է արդեն, որ պետությունը չի վերահսկում հաշվիչների աշխատանքը: Տարեկան մեկ անգամ ստուգվող հաշվիչը (այն էլ գերակշիռ մասը, ոչ թե բոլորը) չի կարող կոռուպցիոն ռիսկեր չպարունակել: Դրա հետևանքով տուժողը ուղևորն է, որի բողոքը հասցեատեր չունի: Ու օրենքում առկա հերթական բացթողման դիմաց քաղաքացին անպաշտպան է ու խաբված:
Ռուզան Ավոյան
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
- 14:10Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյուղապետ
- 12:10270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գալստյան
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.