Ո՞ւմ երջանկացրեց «Օսկար»-ը
Ո՞ւմ երջանկացրեց «Օսկար»-ը Փետրվար 28, 2011 | 10:11

Երեկ Լոս Անջելեսում տեղի ունեցավ Օսկարի 83-րդ մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է «Կոդակե թատրոնում»: Արարողությունը վարել են դերասաններ Ջեյմս Ֆրանկոն և Էնն Հեթվեյը:

«Կոդակից» հեռարձակումն իրականացրել է ABC հեռուստաընկերությունը, որի տվյալներով արարողությունը դիտել է մի քանի հարյուր միլիոն հեռուստադիտող տարբեր երկրներից։ Արարողությունը լուսաբանելու համար արտոնվել է մոտ 704 լրատվամիջոց:
Տարվա լավագույն

ֆիլմ ճանաչվեց բրիտանական «Թագավորը խոսում է» պատմական դրաման, որը պատմում է Անգլիայի թագավոր Գեորգ VI-ի մասին: Ֆիլմի ռեժիսոր Թոմ Հուփերը տարվա լավագույն ռեժիսոր ճանաչվեց, իսկ Գեորգիին մարմնավորած Քոլին Ֆերթը «Օսկար»-ի արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար, իսկ Դեյվիդ Սիդլերը բաղձալի պարգևն ստացավ լավագույն օրիգինալ սցենարի համար: Մեծ աղմուկ հանած «Սկիզբ» կինոնկարը նույնպես «Օսկար»-ի արժանացավ հատուկ էֆեկտներ, ձայնային մոնտաժի որակ, ձայնային էֆեկտներ, կինեմատոգրաֆիայում ունեցած նվաճումներ անվանակարգերում:

Լավագույն մոնտաժի, լավագույն երաժշտության և լավագույն ադապտացված սցենարի համար մրցանակն ստացավ «Սոցիալական ցանց» կինոնկարը: Լավագույն կնոջ դեր անվանակարգում հաղթեց Նատալի Փորթմանը` «Սև կարապ» ֆիլմի համար: Լավագույն մուլտֆիլմ անվանակարգին արժանացավ «Խաղալիքների պատմություն 3» մուլտֆիլմը:

Երկրորդ պլանի կնոջ լավագույն դեր անվանակարգում հաղթեց Մելիսա Լեոնը, իսկ երկրորդ պլանի լավագույն տղամարդու դերի համար նախատեսված «Օսկար»-ը ստացավ Քրիսթիան Բեյլին: «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիլմը հաղթեց լավագույն գեղարվեսատական ձևավորման և դեկորացիայի որակի համար: Այս ֆիլմը հաղթեց նաև հագուստի լավագույն դիզայն անվանակարգում: Լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում հաղթեց «Ներքին գործ» կինոնկարը:


Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

Լուրեր
Ով` ում

23.09.2014 | 11:54

Top լուրեր