Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց Բելա և Սեդրակ Քոչարյաններն ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի գործի քննությունը: Դատարանում պատասխանող կողմի շահերը, ի տարբերություն նախորդ դատական նիստի (փաստաբանը Զարուհի Փոստանջյանն էր), այս նիստում ներկայացնում էր Նիկոլայ Բաղդասարյանը:
Հայցվոր Քոչարյանները պահանջում են, որպեսզի «Ժամանակ» օրաթերթը հերքի նախորդ տարի իրենց ընտանիքի մասին հրապարակած երեք հոդվածները, ինչպես նաև իրենց անունն արատավորելու համար 6 մլն դրամ վճարի: Խոսքը օրաթերթում տպագրված «Ադամանդե Ռոբ», «Վոլվո+սպայկա` հավասար է Սեդրակ Քոչարյան» և «Արյունը Քոչարյանից, կայֆը Ծառուկյանից, հակացնցումը Լֆիկից» հոդվածների մասին է:
Դատավարության ընթացքում Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ հայցվոր կողմը հստակ չի ձևակերպել, թե ինչն է համարում զրպարտություն և վիրավորանք, և ինչն է պահանջում հերքել: Նա հանդես եկավ միջնորդությամբ` առաջարկելով, որպեսզի հայցվոր կողմը թերթի խմբագրություն ներկայացնի գրավոր հերքման տեքստ, ինչն իրենք պատրաստ են քննարկել և տպագրել:
Քոչարյանների շահերը ներկայացնող Արփինե Մելիքբեկյանը պարզաբանեց, որ նախկինում իրենք թերթի խմբագրություն հերքում են ներկայացրել, «սակայն տպագրվել է մի հոդված, որում մեկ անգամ ևս ցիտել են նախկին հոդվածներում առկա տեղեկատվությունը»: Ըստ նրա, եթե թերթը պատրաստ է բարեխիղճ գտնվել և տպագրել իրենց ներկայացրած հերքումը, իրենք էլ պատրաստ են տեքստ պատրաստել և ներկայացնել: Ա.Մելիքբեկյանը հերքման տեքստը պատրաստելու համար դատարանից մեկ ամիս ժամկետ խնդրեց: Սակայն դատարանը որոշեց երկու շաբաթ ժամանակ տալ` հայտարարելով, որ դա ողջամիտ ժամկետ է: Դատական նիստը կշարունակվի մարտի 14-ին:
16
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 18:59Մի տրվեք սադրանքներին
- 18:17Անժելա Սարգսյանի գործը հատուկ որոշմա՞մբ է լսվում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 19:34ԲՀԿ-ն «կհամբուրի խաչը»
- 17:04Ինտերնետում պոռնո նկարներ դնելը քրեորեն պատժելի է
- 13:01Ոստիկանությունը ներողություն է խնդրում տեխնիկական խոտանի համար
- 12:13Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
