Փետրվարի 19-ին «Հայոց արծիվներ»-ի կազմակերպած միջոցառմանն արձագանքել է Սյունիքի մի բնակիչ: Նա մի հուզական նամակ է ուղարկել խմբագրություն, որում խստորեն դատապարտել է այդ միջոցառման կազմակերպչին: Հիշեցնենք. միջոցառման դրոշակակիրը «Սյունյաց արծիվներ» հասարակական կազմակերպության նախագահ, Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանն է` Սյունիքի մարզպետ
Սուրիկ Խաչատրյանի` Լիսկայի դրածոն:
Նամակի հեղինակը հենց սկզբից այսպիսի հարց է ուղղում` ո՞վ է Ասրյանը, որտեղի՞ց բուսնեց: «Խաչիկ Ասրյանը սովորական շոպլիկ տղա էր, որ կարողացավ ժամանակին ու ճիշտ կողմնորոշել իր անելիքներն ու ստրատեգիան: Նա կարողացավ մի հեռախոսով, մի հարսանիքի ծախս հոգալով իր կողմը գրավել անուղեղ երիտասարդների: Քիչ չեն Կապանում այդպիսի ծախված նորաթուխ ընտանիքները: Խաչիկ Ասրյանը մեր ազգի երիտասարդությանը դեգրադացնողն է, նրան բարոյապես ոչնչացնողը: Նա «ծնվեց» ցուրտ ու մութ տարիներից անմիջապես հետո՝ ստեղծելով «Տորնադո» դիսկոտեկը, որտեղ տժժում էր երիտասարդությունը: Դե, իսկ ի՞նչ էր պետք գավառական երիտասարդությանն այդ տարիներին՝ մի քիչ «պերյոդ» ընկնել, մի քիչ ապագայի ակնկալիքներ ունենալ: Նա էլ օգտվեց դրանից` իր կողմը գրավելով հազարավոր երիտասարդների, ամբողջ ընտանիքներ են դարձել նրա «զալոժնիկը»,- գրում է նամակագիրը:
«Իսկ էդ ջահելներից ովքե՞ր են հետաքրքրվել, թե ի՞նչ վիճակի է ինքը՝ Ասրյանը, ո՞նց է ընտանիք ղեկավարում, ունի՞ արդյոք բարոյական սկզբունքներ, թե՞ ամեն ինչ միայն շահի համար է… Իսկ Ասրյանը ողջ քաղաքում հայտնի էր կնոջը ծեծելով, չնայած կինն այնքան դաստիարակված ու ամոթը դռնից հանելու սովոր չէր, որ հատուկենտ մարդիկ գիտեին, թե կնոջ գլխին ինչ օյիններ էր դնում նա առիթ-անառիթ…»,- շարունակում է անկեղծորեն զայրանալ նամակագիրը:
«Ասրյանը ստեղծեց «Սյունյաց արծիվներ» հասարակական – երիտասարդական կազմակերպությունը: Հետո քայլ առ քայլ գնաց՝ հետույք մտնելու տեխնոլոգիայով: Հարսանիքներ էր իր վրա վերցնում: Եթե նախորդ ընտրություններում նա միայն պատահական ձայներ կարող էր բերել, ապա հաջորդին լավ կազմակերպված ու պլանավորված ձայներ ուներ, ու դրանցից ամեն մեկը գիտեր ումն են: Դրա դիմաց էլ ստացավ հատուցում՝ երտասարդության ու սպորտի գծով փոխնախարարի պաշտոն:
Ու հիմա ահուսարսափը պատել է ինձ, ես մտածում եմ` մի՞թե իմ երկիրը դրան է արժանի: Լսել եմ, պատրաստվում են Սյունիքի մարզպետ տալ նրան: Վա´յ Սյունիք, եթե մարզպետդ սա է լինելու, էս ֆաշիստը, ում նույնիսկ թիվ մեկ ֆաշիստին` Հիտլերին արտաքին նմանությունը ահաբեկում է: Մի՞թե էս ենք, սրան ենք արժանի, որ ամբիցիոզ ու ստրկամիտը ծնի, վարժեցնի մեր ջահելներին ու հետևից տանի: Մի՞թե էսքան ենք, որ թույլ տանք Սյունիքի` ամենաաննկուն գավառի մազպետը դառնա սա: Հիմա էլ քոչարի է պարում… Հիտլերը, ինձ թվում է, հերիք է մարդկության պատմության մեջ, որպեսզի մենք մեզ թույլ չտանք այլևս նմանատիպ բաներ»,- վրդովված գրում է նամակագիրն ու ավարտում. «Մի օր պետք ա վերջը գա էս ամենի, էս ամենաթողության, աչքփակոցիի, ամեն ինչի, ինչը հակասում է մարդկայնությանն ու համընդհանուր մարդկային արժեքային համակարգին: Ես եմ իմ երկրի տերը, ու ես չեմ ուզում, որ Ասրյանի նմանները դառնան կուռք»:
28
- 12:53Րաֆֆին էլ է աջակցում Ծոմակին
- 12:38Լևոն Զուրաբյանը կղեկավարի ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունը
- 11:10Արարատի քաղաքապետը «փախած» չէ
- 18:59Մի տրվեք սադրանքներին
- 18:17Անժելա Սարգսյանի գործը հատուկ որոշմա՞մբ է լսվում
- 12:33Օրենքից բա՞րձր. խմբագրական
- 19:34ԲՀԿ-ն «կհամբուրի խաչը»
- 17:04Ինտերնետում պոռնո նկարներ դնելը քրեորեն պատժելի է
- 13:01Ոստիկանությունը ներողություն է խնդրում տեխնիկական խոտանի համար
- 12:13Գյումրիի քաղաքապետի դստեր փեսացուի սպանության մասին կա 3 տեսագրություն
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
