Ցրել են «օրենքով գողերի» հավաքը
Ցրել են «օրենքով գողերի» հավաքը Փետրվար 04, 2011 | 19:24

Երեկ` կեսօրին Գյումրիում խոշոր հավաք է տեղի ունեցել, որին մասնակցել են հանցաշխարհի այսօրվա հեղինակությունները: Դեռևս անցյալ ամիս օրենքով գողերի հավաք էր եղել Ջերմուկում, որտեղ դարձյալ հյուրեր էին ժամանել Մոսկվայից:
Ի դեպ, նման հավաքների դեպքում իրավապահները աշխատում են անել այնպես, որ դրա մասնակիցները որքան հնարավոր է շուտ ցրվեն.օրինակ` Արմեն Կոնևսկու հուղարկավորությունից հետո մեկ ժամ ժամանակ էին տվել ցրվելու համար:

Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները Գյումրիի Ազնավուրի հրապարակում գտնվող «Բյուզարդ» ռեստորանային համալիրից, որտեղ նշում էին հավաքվածներից մեկի` Սուրոյի, հոր ծնունդը, ոստիկանության Շիրակի մարզային վարչություն են բերման ենթարկել մոտ 30 հոգու:

Պրոֆիլակտիկ աշխատանքների արդյունքում ոստիկանությունում են հայտնվել հանցագործ աշխարհում հայտնի «օրենքով գողեր»` «Մանեթի տղա Սամո» մականվամբ 38-ամյա Սամվել Հարությունյանը, (նրան անցյալ տարի ևս բերման էին ենթարկել կենտրոնի ոստիկանություն, առգրավել մոտը եղած դանակը, հետո բաց թողել) «Զավ» մականունով 43-ամյա Անդրանիկ Սողոյանը, «Աֆուլիկ» մականվամբ 32-ամյա Ռաֆայել Խոյեցյանը, «Օշականցի Գեւորիկը»` 41-ամյա Գևորգ Մելիքյանը (երգչուհի Սյուզի Մելիքյանի հորեղբայրը) «Պավլուշի տղա Սուրո» մականվամբ 38-ամյա Սուրեն Ավետիսյանը, «Ալո» մականվամբ 47-ամյա Ալեքսանդր Մակարյանը:

Նրանց հետ նաև հանցագործ աշխարհում հեղինակություններ համարվող «Վստրեչի Ապեր» մականվամբ 40-ամյա Արամ վարդանյանը, եւ 37-ամյա ` հանրահայտ Սպարտակ Ղուկասյանը, Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին:

Բոլորն էլ խուզարկվել և կեսգիշերին ստորագրությամբ ազատ են արձակվել:Ըստ տեղեկությունների Շիրակի ոստիկանության մարզային վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մեր ունեցած տեղեկություններով Գյումրու քաղաքապետի որդին փախել է դեպքի վայրից, նա այժմ էլ գտնվում է փախուստի մեջ, ու, հավանաբար, այդ պատճառով, որ աղմուկ չբարձրանա մյուսներին ստորագրությամբ բաց են թողել:

216

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր