Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը և քահանա Լևոն Մաիլյանն այսօր դեռահասների թեման քննարկելիս դժգոհեցին դպրոցից, կառավարությունից, ընտանիքներից, սակայն դժգոհության մեխը երտասարդներին շեղող շարժումներն էին, որոնցից էմոներ կոչվողները Հայաստանում հայտնվել են 2004 թվականից: Ըստ ՀԿ-ի նախագահի` նրանք թեպետ գրանցված չեն, իրենց բավականին ազատ են զգում և արդեն բանն հասել է այնտեղ, որ լուրջ վտանգ են ներկայացնում։ Էմո դառնում են 13 տարեկանից սկսած։
Եվրոպայում արդեն 10 տարի է` այդ շարժումը կա: 1960-70ական թվականներից Վաշինգտոնում առաջացավ էմոների խումբը, ապա Ռուսաստանի միջոցով նրանք եկան Հայաստան: էմոյի ներկայացուցիչները հագնում են վարդագույն և սև հագուստ, կրում են կրծքանշաններ`դագաղի, գանգերի, սատանայի,ոսկորների պատկերներով: Էմոները ռոքի սիրահարներ են։ Նրանք հիմնականում խնդիրներ ունեն ծնողների հետ, քանի որ վերջիններս չեն հասկանում իրենց:
«Նրանք այն մարդիկ են, ովքեր մինչև 17 տարեկան պետք է փորձեն ինքնասպանություն կատարել: Նրանք ոչնչով չեն տարբերվում աղանդավորներից: Սատանայապաշտները չեն գնում ինքնասպանության, այլ` մղում են դրան: Այսօր սատանայապաշտները մեր ոսկե երիտասարդությունն է: Էմոների և սատանայապաշտների տարիքները նույնն են» -պարզաբանեց Ամարյանը:
Պարզվում է, Հայաստանում կա սատանայապաշտների աստվածաշունչը ռուսերենով և հայերենով:
Ըստ կենտրոնի տվյալների` 2006 թվականին նրանց կողմից առաջին անգամ ինքնասպանության փորձ է կատարվել: Ըստ պարոն Ամարյանի`այսօր Էմոներ կան ցանկացած դպրոցական հաստատություններում: «Պետք է գտնել պրոբլեմը և լուծել այն: Դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ են հոգեբաններ: Այսօր Հայաստանում չկա ոչ մի կարգին մասնագետ»:
Քահանա Մաիլյանը կարծում է, որ ամեն ինչ սկսվում է ընտանիքների մոդեռնացումից, ու ասում, որ պետք է անել հնարավորը, որպեսզի մեր
ընտանիքները չդառնան եվրոպական: Իսկ առաջին հերթին դպրոցներում պետք է ուժեղացնել քրիստոնեական ուսմունքը:
«Ծնողի և երեխայի մեջ պետք է կապ լինի: Ծնողն ինքը երեխային առաջինը պետք է տանի հոգեբանի մոտ»- համոզված է տեր հայրը: Նա դժգոհեց, որ պետական մակարդակով ոչինչ չի արվում.« Մենք միայն պահանջում ենք եկեղեցուց, սակայն ոչինչ չենք անում ի բարօրություն եկեղեցու»:
Բանախոսները դժգոհեցին նաև ժողովրդի իրազեկման մակարդակից, հատկապես ԶԼՄ- ներից ,որոնք ասում են այն, ինչ ցանկանում է կառավարությունը:
Նրանց խոսքերով` պետական մարմինները, ոստիկանությունը ևս իրենց տեղում չեն ու կարծում են` մեկ – երկուսին բռնելով կարող են հարցին լուծում տալ, մինչդեռ մեկի փոխարեն գալիս է 10 հոգի:
Եկեղեցու սպասավորը վստահ է, որ եթե կապված ես եկեղեցու հետ, ուրեմն կապված ես անվտանգության գոտիով:
Ըստ նրա` 18 տարեկան տղան պետք է բանակում ծառայի և կռվի թուրքի դեմ, այլ ոչ թե ինքնասպանություն գործի:
Ամարյանն էլ որպես առաջադեմ ՀԿ-ի ներկայացուցիչ, հակադարձեց, թե 18 տարեկան տղան ոչ թե պետք է կռվի թուրքի դեմ, այլ պետք է կոփվի, պաշտպանի մեր հողը:
Սակայն մի հարցում երկուսն էլ համամիտ էին .«Ռուսաստանում չեն թողնում տպագրել կամ հեռարձակել այնպիսի տեղեկություններ, որոնք ազդում են ուղեղի վրա, իսկ Հայաստանում փող ես վճարում և անում սրտիդ ուզածը»:
Նրանց կարծիքով`« Ցանկացած մարդու կարելի է կարդալ, էլ ինչու տանել հոգեբուժարան ու սարքել բանջար: Հոգեբուժարանում հիվանդներին չեն բուժում: Զանազան շարժումները հոգեորսության արդյունք է: Եթե ուզում ենք վարակին հաղթել, պետք է իմանալ, թե որտեղ է դրա արմատը»:
23
- 15:48Փուչիկների պայթյունից տուժած երկու երիտասարդներ արդեն վիրահատվել են
- 12:40Մեքենան ընկել է հողասահքի մեջ
- 11:58ՀՀ պետական բյուջեն եկամուտների մասով թերակատարվել է
- 1:01Բժշկուհի Դոնարա Խորենյանը Ձեր աջակցության կարիքն ունի
- 18:12Մահացել է ականավոր պատմաբան Ստեփան Պողոսյանը
- 15:00Փուչիկների պայթյունից տուժածները պլաստիկ վիրահատության կենթարկվեն
- 12:24Ես զարմանում եմ, թե ինչքան մեղք եք դուք.Գյումրիի քաղաքապետ
- 19:19Վարչապետ – Օսկանյան վիրավորանքները հակադարձվում են
- 15:20Իսկ Աշոտյանն ինքը կարո՞ղ է ոսկե ձկնիկ լինել
- 12:18Օձը խայթել է երեխային. վիճակը ծանր է
19.05.2012 | 22:09
19.05.2012 | 16:54
19.05.2012 | 15:54
19.05.2012 | 15:48
19.05.2012 | 15:21
19.05.2012 | 14:41
19.05.2012 | 13:53
19.05.2012 | 12:53
19.05.2012 | 12:45 Ռուզան Ավոյան
19.05.2012 | 12:40
19.05.2012 | 12:38
19.05.2012 | 12:25
19.05.2012 | 12:21
19.05.2012 | 12:16
19.05.2012 | 12:12
