Գթության մայրը կամ հայ ժողովրդի Մայր Թերեզան
Գթության մայրը կամ հայ ժողովրդի Մայր Թերեզան Սեպտեմբեր 15, 2010 | 18:17

Ջուլիտա  Գյունաշյանը իր ամբողջ կյանքը նվիրաբերել է  հայրենիքին, հայոց բանակի կայացմանը:

Նա դարձավ հայոց Փառանձեմների բանակի այն նվիրյալներից,  ով  կռվեց ու պայքարեց Հայոց ու Արցախ հողի համար: Եվ այսօր,   այս խաղաղ պայմաներում,  զենքը խոսք ու լույս դարձրած կազմակերպում  է այցելություններ հայոց բանակի զորամասեր`ոգեշնչելու ու ոգեկոչելու  հայոց զինվորներին:

Այս տիկնանց տիկինը  քայլող պատմություն է  մեր օրերում և  հայրենասիրության մի վառ օրինակ:

Նրա  հարուստ  կենսագրության մեջ վառ դրսևորվել են հատկապես  նրա հումանիստական կողմերը:Այս առումով մեծ հետաքրքրություն է ներկայացնում Տիկին Ջուլիետայի կյանքի  Աղավնաձորյան  էջերը, երբ նա  մանկավարժական բուռն գործունեություն  է ծավալել Աղավնաձորի մանկական առողջարանում` որպես ավագ մանկավարժ: Նրա սաներից այսօր շատ շատերը կայացած մարդիկ են և հասարակության լիիրավ անդամ:

Հատկանշական է հատկապես այն փաստը,  որ  տարիներ շարունակ  նա մայրական խնամքով  պահել ու կրթել է  Շիրակ աշխարհի  ծննունդ և Արարատի հավերժ երգիչ  մեծանուն Շիրազի 6 զավակներին: Իհարկե այս մասին Տիկին Ջուլիետան տարիներ շարունակ համեստորեն լռել է, ինչն էլ գուցե  առիթ է հանդիսացել,  որ ոմանք,  չգիտես ինչ համոզմունք ունենալով , տեղի անտեղի հայտարարություններ են անում,  թե իրենք են պահել Շիրազի զավակներին:

Սակայն այս անտեղի հայտարարությունները ի  չիք են դարձնում այն լուսանկարները, որոնք խնամքով պահում է տիկին Ջուլիետան:

Ստորև մի փոքր ներկայացնում ենք  կենսագրական փաստեր ,  որոնք առնչություն ունեն վերը նշված հանգամանքների հետ:

Ջուլիետա Գյունաշյանը  ծնվել է  1942 թվականին` Ազատան գյուղում:  Միջնակարգ կրթուրյուն ստացել է  Գյումրու  թիվ 38 ապա 39 դպրոցներում: Ավարտելուց հետո ամուսնացել է  և տեղափոխվել քաղաք Երևան:  Երկար տարիներ աշխատել է Գուլպանասկեղենի գործարանում` լաբորատորիայի վարիչ: Նրա հետ աշխատել է նաև Շիրազի քույրը`Գոհարը, որին հետագայում տիկին Ջուլիետան օժանդակում է`  տեղափոխելով առողջարան նոր աշխատանքի:

1970 թվականից Ջուլիետա Գյունաշյանը  տեղափոխվում է Աղավնաձորի մանկական առողջարան`որպես ավագ մանկավարժ: 1970-1984 թվականներին նրա  խնամքի տակ են գտնվել Շիրազի վեց զավակները:

Ինչպես պատմում է տիկին Ջուլիետան, ամեն  ամառ միջոցառումներ էին կազմակերպում, որի պատվավոր հյուրը միշտ Շիրազն էր լինում: Իսկ Գյումրվա հարսանիք-ը  ամենատպավորիչն է եղել այդ միջոցառումների շարքում:

Նա շատ լավ ճանաչում էր Շիրազին ու ինչպես նշում է անձնապես շատ էին շփվում: Երբ գալիս էր քաղաք  բանաստեղծին հրավիրելու միջոցառումներին: Մի հետաքրքիր դեպք  է պատմում. « Ամառ էր: Առողջարանի մեքենայով եկանք Երևան, որպեսզի  Շիրազին  հրավիրեինք և միասին Աղավնաձոր գնայինք: Ասեց մի քանի գործեր կան  վերջացնեմ ու գնանք: Շատ արագ  կազմակերպեց այդ ամենը` իր բնավորության համաձայն: Վերջում գնացինք  Գրողների միություն, որտեղ պետք  Է ելույթ ունենար: Նստած  էին մի քանիսը: Շիրազը բեմ բարձրացավ, նայեց դահլիճին և խոսափողով բարձրաձայն ասեց……Բարև աթոռներ,  բարև աթոռներ….բարև աթոռներ,  և արագ հեռացավ դահլիճից:

Սա գուցե  այնքան էլ մեծ պատմություն չէ, բայց այն նկարևոր դրվագներից է , որը բնորոշում է մեծանուն բանաստեղծին»,-ասում է Տիկին Ջուլիետան:

«Մենք շատ մոտիկ էինք: Երեխաներին շատ էի սիրում: Մենք տանը ճնճղուկ ունեինք,  որին վանդակի մեջ էինք պահում: Վանանդին այդ թռչունը շատ էր դուր եկել: Ես դա հասկացել էի: Նվիրեցի նրան, սակայն մի քանի ժամ անց այն վերադարձրեցին. Շիրազը պատվիրել էր  թռչունին բաց թողնել»:

«Շիրազը ինձ իմ անունով չէր դիմում , ինձ Փառանձեմ էր ասում: Մի շարք բանստեղծություներ ու աքրոստիկոսներ է ինձ նվիրել:

Հովհաննես Շիրազը պաշտում էր երեխաներին։ Նա նրանց համար մինչև ափերը լցված բարության ծով էր:

Երբ գրկում եմ բալիկներիս,

Ձեզ եմ գրկում հայ բալիկներ,

Երբ գրկում եմ ձագուկներիս,

Ձեզ եմ գրկում հայ գալիքներ:

Կուզեմ դառնան տիեզերքիս

Աստղերը ձեզ խաղալիքներ»:

 

 

Շուշան Գալստյան

 

 

 

 

 

 

 

48

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր