Սուրճի սիրահարներին չի սպառնում առիթմիան
Սուրճի սիրահարներին չի սպառնում առիթմիան Հունիս 09, 2010 | 7:50

Ամերիկացի գիտնականները ուրախացրել են սուրճի երկրպագուներին: Նրանք պարզել են, որ առույգացնող ըմպելիքի կանոնավոր օգտագործումը իջեցնում է սրտի ռիթմի խախտման հնարավոր վտանգը:
Հայտնի է, որ կոֆեինի չափից ավելի օգտագործումը հաճախակի է առիթմիա, առաջացնում: Թեմային վերաբերվող ուսումնասիրություններից մեկը կատարվել է Դանիայում: Այն ցույց է տվել, որ ըմպած սուրճի քանակը չի հանգեցնում նախասրտերի ռիթմի խախտմանը` այսպես կոչված թարթուն առիթմիային:
Կայզերի հետազոտական ինստիտուտի աշխատակիցները երկար ժամանակ հետևել են 18 – 90 տարեկան մոտ 130 հազար տղամարդկանց և կանաց. Նրանց 27%-ը ընդհանրապես սուրճ չի օգտագործել, 14%-ը ըմպել է օրական մոտ մեկ գավաթ սուրճ, 42%-ը` 1- 3, իսկ 17%-ը` չորս գավաթից ոչ պակաս:
Ուսումնասիրությունների ընթացքում մասնակիցներից 3 317-ը հոսպիտալացվել են սրտանոթային հիվանդություններով: Սակայն ամփոփելով ստացված բոլոր տվյալները գիտնականները եկել են եզրակացության, որ սուրճ չօգտագործողների համեմատ օրական 1 – 3 գավաթ սուճ ըմպող անձիք մոտ 7%-ով, իսկ 4 գավաթից ոչ պակաս օգտագործողները, մոտ 18%-ով քիչ են հիվանդանում սրտի առիթմիայով:

Հեինակ` Իրինա Լիսիչկինա

28

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *

*

Top լուրեր