Լուրեր
Դուրյանի մասունքները հանգրվանեցին Պանթեոնում
02.02.2012 | 18:36
Իգոր Լևիտինը գալիս է Հայաստան
02.02.2012 | 16:24
Անժելա Սարգսյանը շարունակում է եկամուտ բերել
02.02.2012 | 14:52
Գեներալը ոնց որոշում ա տենց ա
02.02.2012 | 14:06
ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ
02.02.2012 | 13:42
Հետաքրքիր զարգացումներ Մարգար Օհանյանի գործով
02.02.2012 | 13:11
Մեկ տարում 2319 ավտովթար 327զոհ
02.02.2012 | 12:24
Հերթական միֆը
02.02.2012 | 12:10
Նախընտրական շտաբների երեք ղեկավարները հայտնի են
01.02.2012 | 21:08
ԲՀԿ -ն սպառնո՞ւմ է
01.02.2012 | 20:54
«Գազի Հովոյի» գործով ամբաստանյալն ինքնասպան է եղել իր տան բակում. Ի լրումն
01.02.2012 | 17:10
Շոն Պենը`դեսպան
01.02.2012 | 16:03
“Մարիաննան” կրկին թանկացավ
01.02.2012 | 15:40
Ինչու է ձգձգվում Տեր-Պողոսյանի վիրահատությունը
01.02.2012 | 15:07
Մամուլ
Արխիվ
Որպես պահեստի սպա` չեմ կարող մասնակից չլինել բանակի 20-ամյակին նվիրված տոնակատարություններին: Տպավորիչ է 20-ամյա ճանապարհը` որսորդական հրացաններից մինչև սեփական...
Հերթական միֆը
Փետրվար 02, 2012 | 12:10
Այսօր ՀՀ կառավարությունը, հերթական միֆն է մատուցել հայ հանրությանը. Այն սկսում է մի ծրագիր, որը կրթության և գիտության ու պաշտպանության նախարարությունների համագործակցությամբ, պատասխանատվություն է ստանձնելու բանակում ծառայող երիտասարդների աշխատանքային և կրթական գործունեության համար` զորացրումից հետո: Այդ մասին այսօր` կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, դա համարելով քաղաքական լուրջ որոշում: Նա վստահեցրել է, թե այդուհետ կփոխի մթնոլորտը, "ընտանիքները հանգիստ կլինեն, որ պետությունը ապահովելու է շարունակականությունը կրթության առումով":
Սարգսյանը տեղեկացրել է, թե` յուրաքանչյուր զինծառայողի հետ աշխատանք է տարվելու, պարզելու նրա կարողությունը եւ ցանկությունը: Մասնավորապես` եթե զինծառայողը ցանկություն ունի զորացրվելուց հետո շարունակել ուսումը, ապա նրան հնարավորություն կտրվի ծառայության ընթացքում պատրաստվելու իր հետագա կրթական գործունեությանը:
Գոհար Պողոսյանին չե՞ն հավատացել
Փետրվար 01, 2012 | 12:12
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի կարգադրությամբ աշխատանքից ազատվել է Աժ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գոհար Պողոսյանը: Նա «Ժողովուրդ» թերթին տված հարցազրույցում պատմել է.
«Ես ամանօրյա տոներից հետո 3 օր` հունվարի 9-11-ը, բացակայել եմ աշխատանքից: Գտնվել եմ արտերկրում: Նախատեսված էր, որ Երեւան պետք է վերադառնամ հունվարի 8-ին, որպեսզի արդեն ամսի 9-ից հաճախեմ աշխատանքի: Սակայն արտասահմանում հիվանդացա: Երեւան եմ վերադարձել ամսի 11-ի առավոտյան: Նույն օրը, ինչպես նաեւ հաջորդ օրը ներկայացել եմ պոլիկլինիկա, բժիշկը նայել եւ անաշխատունակության թերթիկ է տվել: Ես չգիտեմ` ՀՀ որ օրենքով է արգելված արտերկրում հիվանդանալը:
Ես 20 տարի ծառայել եմ իմ երկրին, իմ պետությանը: Ես պետական ծառայող եմ եւ 20 տարի ծառայել եմ պետությանը եւ երբեք ԱԺ որեւէ նախագահի հետ որեւէ խնդիր չեմ ունեցել:
Ես փորձեր կատարել եմ ԱԺ նախագահի հետ հանդիպելու համար, բայց նա ցանկություն չի ունեցել հանդիպելու:
Ինձ առաջարկվել էր առանց բացատրության դիմում գրել աշխատանքից դուրս գալու, բայց ես հրաժարվել եմ:
Ես պաշտպանելու եմ իմ իրավունքները, քանի որ խախտվել են իմ իրավունքները` թե որպես մարդ, թե որպես պետծառայող: Նախ կխորհրդակցեմ իմ իրավաբանների հետ, որից հետո արդեն կոնկրետ քայլերի կդիմեմ»,- ասել է Գոհար Պողոսյանը:
Երևանցիներին պարզապես "կուտ" տվեցին
Հունվար 30, 2012 | 14:14
Ընդամենը օրեր առաջ Աբովյան փողոցից ապամոնտաժվեցին կրպակները, որոնք միանգամից բարձրացրեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի ռեյտինգը: Սակայն, պարզվում է քաղապետարանի աշխատակիցներն այդ կրպակները նույնությամբ տեղադրել են Երևանի մեկ այլ կենտրոնական մասում՝ Մաշտոցի պողոտայի՝ Արամի և Բյուզանդի փողոցներին հարող այգում, "Մալիբու" սրճարանի դիմացի մայթի տարածքում:
Քաղաքապետ Մարգարյանը, փաստորեն, Աբովյան փողոցը հետ է վերադարձրեց երևանցիներին, նրանցից վերցնելով կենտրոնի կանաչ տարածքից ոչ փոքր հատված: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի կազմած ցանկի՝ առաջնահերթ պետք է ապամոնտաժվեր 243 կրպակ: Ասել է, թե` այդքան կրպակ պետք է նորի՞ց տեղադրվեն:
Բնապահպանները դեմ են, և ինչու միայն նրանք` մայրաքաղաքի ամբողջ կենտրոնը առևտրի տաղավար է,քաղաքացիներն էլ կարծում են, որ կարելի էր հարցին այլ լուծում գտնել:
Արդյո՞ք պաստառները. «Ձեր «բուծիկները» ուրիշ տեղ բուծեք», «Այս այգին երևանցիներինն է, հեռու մնացեք վերջին կանաչ տարածքներից», «էլ ոչ մի կտոր «գերակա» բիզնեսին», «Պահանջում ենք քաղաքապետից վերադարձնել հանրային այգին», գրություններով, որևէ արդյունք կտա:
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել էր, որ կրպակատերերի հետ բանակցությունների արդյունքում գտնվել է բոլորի համար ընդունելի` փոխզիջումային լուծում. կրպակատերերին առաջարկվել են նոր տեղեր, որոնք ընդունելի են նրանց համար: Արդյո՞ք խոսքն այս տարբերակի մասին է: Հավանաբար. քանի որ առանց կրպակատերերի համաձայնության Երևանի քաղաքապետարանը դժվար թե դրանք տեղադրեր նշված տարածքում:
Հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից օրվա ընթացքում սպառիչ պատասխան չհնչեց։
Իգոր Լևիտինը գալիս է Հայաստան
Փետրվար 02, 2012 | 16:24
Փետրվարի 6-7-ը Հայաստան է այցելելու Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ - ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Իգոր Լևիտինը։ Թե ինչ նպատակ է հետապնդում նրա այցը, Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը չի հայտնում, սակայն հաստատել է տեղեկությունը:
Ֆրանսիան չպետք է թույլ տա, որպեսզի Թուրքիան միջամտի իր ներքին գործերին
Փետրվար 01, 2012 | 11:04
Գրեթե մեկ դար Թուրքիայի ղեկավարները փորձել են թաքցնել Հայոց ցեղասպանության հրեշավոր հանցանքը՝ քողարկելով այն, ինչ իրականում կատարվել էր Սիրիական անապատի մահվան դաշտերում Օսմանյան կայսրության օրոք։ Թուրքիայի հզոր պետությունն իր զգալի ֆինանսական և դիվանագիտական ռեսուրսներն ուղղել էր ցեղասպանության ժխտման այդ ստոր գործին։
Թուրքիայի ղեկավարները կարծես թե չեն գիտակցում, որ ժխտելով ու ստելով, ինչպես նաև իրենց անմեղության մասին սին հայտարարություններ անելով, իրականում օգնում են տարածել իրենց անարգ արարքը թերահավատ համաշխարհային լսարանի առջև։
Ավելին, թեև այսօրվա թուրք պաշտոնատարները 1915 թվականի ցեղասպանություն իրագործողները չեն, այնուամենայնիվ նրանք հիմարաբար իրենց կապում են իրենց հանցագործ նախնիների հետ և, դրա մասին ստելով և ապացույցները թաքցնելով, դառնում են հանցագործության մեղսակիցներ։
Յուրաքանչյուր անցնող օրվա հետ Թուրքիայի ղեկավարությունն էլ ավելի է խրվում իր սարքած ճահճի մեջ։ Եկեք ավելի մոտիկից դիտարկենք Թուրքիայի ստոր վարքագիծը Ֆրանսիայի կառավարության կողմից որոշումներ կայացնելու գործընթացում։
Ավելի քան տաս տարի առաջ, երբ Ֆրանսիայի օրենսդիր մարմինն ընդունում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք, Թուրքիայի կառավարությունը, հակառակ իրեն բնորոշ բոլոր հնարքներին, չհաջողեց խանգարել այդ գործընթացը։ Խորհրդարանի ու սենատի կողմից ցեղասպանությունը ճանաչելուց հետո, նախագահ Ժակ Շիրակը և վարչապետ Լիոնել Ժոսպենը 2001 թվականի հունվարի 29–ին ստորագրեցին հետևյալ օրենքը «Ֆրանսիան հրապարակայնորեն ճանաչում է 1915 թվականին իրագործված Հայոց ցեղասպանությունը»։
Թեև 2001 թվականի օրենքի մեջ ոչ մի նշում չկար Թուրքիային կամ Օսմանյան կայսրությանը որպես Ցեղասպանության հանցագործ, Թուրք պաշտոնատարներն իրենց անմեղության մասին ուռճացված հայտարարություններ կատարելով բացահայտեցին իրենց «գող սիրտը դող» մտայնությունը` այդպիսով ներկայանալով որպես մեղսագործ հրեշավոր հանցագործությունում։
Թուրք պետությունը կրկին քիթը խոթեց Ֆրանսիայի ներքին գործերի մեջ 2006 թվականին, երբ Փարիզում օրենսդիրները փորձեցին նախատեսել պատիժ 2001 թվականին ընդունված օրենքը խախտողների համար՝ կիրառելով նույն պատիժը, որը գործում է Հոլոքոստը մերժողների դեպքում: Ցավոք Ֆրանսիայի կառավարությունը տեղի տվեց թուրքական սպառնալիքներին և հիստերիային և կանխարգելեց այդ օրինագիծը, մինչև սենատը ի վերջո հաստատեց այն 2012 թվականի հունվարի 23–ին։
Այժմ Ֆրանսիական հասարակությունը կանգնած է մի օտար պետության կողմից իրենց ներքին գործերին միջամտելու մեկ նոր ակներև փորձի առաջ: Թուրքիայի առևտրի պալատների և ապրանքային բորսաների միությունն անցած շաբաթ վարձեց մի ֆրանսիական լոբբիստական ընկերություն, որը ճնշում գործադրեր օրենսդիրների վրա, որպեսզի վերջիններս վիճարկեին ֆրանսիական օրենսդրությամբ ճանաչված ցեղասպանությունների (Հոլոքոստ և Հայոց ցեղասպանությունը) ժխտումն արգելող օրենքը: Հետաքրքիր է, թուրքերը մի կողմից սպառնում են բոյկոտել ֆրանսիական ընկերությունները, իսկ մյուս կողմից նրանց փող են տալիս:
Նախագահ Սարկոզին 15 օր ուներ սկսած հունվարի 23-ից, որպեսզի հաստատի նոր օրենքը, եթե Ֆրանսիայի խորհրդարանի և սենատի 60 կամ ավելի անդամներ դեմ չկանգնեին` դիմելով սահմանադրական դատարան օրենքի սահմանադրականության մասին որոշում կայացնելու հայցով: Թուրքիայի դեսպանը, խախտելով օտարերկրյա դիվանագետի` Ֆրանսիայի ներքին հարցերում չխառնվելու լիազորությունը, ճնշում գործադրելով և «վարձատրություններ» բաշխելով, զբաղվեց անհրաժեշտ 60 ստորագրությունները ապահովելու գործով:
Թուրքիայի կառավարությունը կարող է լուրջ սխալ թույլ տալ` ենթադրելով, որ դատարանն անպայմանորեն կճանաչի նոր օրենքը հակասահմանադրական: Թուրք պաշտոնատարները կարող են վնաս հասցնել իրենց սեփական շահերին, եթե դատարանը ճանաչի օրենքը սահմնադրական, այդպիսով կանխարգելելով հետագա իրավական վիճարկումները թուրք ժխտողների կողմից, ովքեր կձերբակալվեն Հայոց ցեղասպանությունը ժխտելու համար, հենց որ օրենքն ուժի մեջ մտնի:
Վերջին օրերին Թուրքիայի ղեկավարները չափազանց զավեշտալի հայտարարություններ արեցին նոր օրենքի վերաբերյալ: Վարչապետ Էրդողանը մեղադրեց Ֆրանսիային «ֆաշիզմի հետքերով գնալու» մեջ: Ինչպե՞ս մի պետության ղեկավար, որը մարդու իրավունքների ամենամեծ ոտնահարողն է, կարող է համարձակվել մեղադրել Ֆրանսիային ֆաշիզմի մեջ: Նախագահ Գյուլը միացավ այդ ամբաստանություններին՝ մեղադրելով Ֆրանսիային «խոսքի ազատությունը սահմանափակելու մեջ»: Արդյո՞ք Թուրքիայի նախագահը երբևէ այցելել է իր երկրի բանտերը, որտեղ տասնյակ լրագրողներ ամիսներ շարունակ պահվում են առանց դատավարության, պարզապես կառավարությանը քննադատող որևէ հասարակ հոդված գրելու համար: Արդյո՞ք նա կարդացել է Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածը` Թրքությունը վիրավորելու վերաբերյալ, որն արգելում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ որևէ հրապարակային հայտարարություն: Արտաքին գործերի նախարար Դավութօղլուն կարող է իրավացի լինել, երբ բողոքում է, որ ֆրանսիական օրենքը փորձում է «նացիստացնել Թուրքիան», սակայն, դա արվում ոչ թէ Ֆրանսիայի այլ իր սեփական կառավարության կողմից, որը շարունակում է իրեն մասնակից դարձնել փլուզված Օսմանյան կայսրության հանցագործություններին:
Այնուամենայնիվ ամենածիծաղելի հայտարարությունն արել է Թուրքիայի Եվրոպական Միության հարցերով նախարար Էգեմեն Բաղըշը Շվեյցարիա կատարած իր վերջին այցի ժամանակ: Նա հորդորել է Շվեյցարիայի իշխանություններին ձերբակալել իրեն, քանի որ Շվեցարիան, ինչպես և Ֆրանսիան, ունի ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենք: Նախարար Բաղըշը, դժբախտաբար, չի կարող ձեռբակալվել կամ դատական կարգով հետապնդվել իր դիվանագիտական անձեռնմխելիության շնորհիվ: Այնուամենայնիվ, նա պետք է արտաքսվեր Շվեյցարիայից որպես անցանկալի (persona non granta) անձ:
Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի խմբագիր
Թարգմանիչ` Կարինե Գևորգյան
Չհամեմատվեք
Հունվար 31, 2012 | 11:35
2011 թ. Կեսերին Մոսկովյան շրջանի 15 քաղաքներում բացահայտվեց անօրիական կազինոների բիզնեսը, որը մեծ սկանդալ առաջացեց, ինչին լրատվամիջոցները և հասարակությունը լայնորեն արձագանքեցին:
Արդյունքում` մոլախաղային բիզնեսի տերերից` Մերձմոսկովյան շրջանի դատախազության 14 աշխատակիցներ զրկվել են իրենց պաշտոններից:
Ըստ լրատվամիջոցների« սկանդալից հետո բնակիչները սկսել են բացահայտ չվստահել դատախազությանը, իսկ որոշ շրջաններում նույնիսկ վիրավորում են, այս մասին ասել է օկրուգի դատախազ Ալեքսանդր Անիկինը:
Հետաքննության տվյալներով` գործարար Իվան Նազարովը Մոսկովյան շրջանի 15 քաղաքներում ընդհատակյա կազինոներ էր հիմնել: Իրավապահները օպերատիվ տվյալներով պարզել են, որ անօրինական բիզնեսի տերերից են եղել նաև դատախազության և ՆԳՆ պաշտոնյաները: Ստացված եկամուտը կազմել է 5-10 մլն դոլոր:
ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ
Փետրվար 02, 2012 | 13:42
ԼՂ Արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը այսօր ասուլիսում ասացմի բան, որ բոլորը գիտեն. ընտրություններն արդար չեն լինի, ինչպես արդար չեն եղել և նախորդները. Կկեղծվեն ընտրությունները, կամ էլ ընդդիմությունը գործարքի մեջ կմտնի իշխանությունների հետ և խորհրդարանում լսելի ձայն կստանա:
«Լավագույն տարբերակը կլինի, իհարկե, ներքին պայմանավորվածությունը, մասնավորապես ՀԱԿ-ի և ՀՀԿ-ի միջև»,- ասաց նա:
Մելիքյանի կանխատեսմամբ ԱԺ կանցնի 7 քաղաքական ուժ։
Իսկ ինքը ԱԺ ընտրություններին չի մասնակցի ոչ մեծամասնական, և ոչ էլ համամասնական ցուցակով, քանի որ համոզված է, որ այն արդար չի լինելու ու այս ընտրությունները կլինեն «ճահճային վերջին ընտրությունները», քանի որ կհասնենք հատակին:
Նա իրեն վերապահեց մեկ այլ դեր.«Խորհրադրանից դուրս պետք է լինի մի քաղաքական հատված, որ կարողանա հանրությանը ներկայացնել իրական պատկերը, որպեսզի լավին լավ ասի, վատին՝ վատ»:
Մելիքյանը նաև մի քանի կանխատեսում արեց. Ըստ նրա՝ այս ընտրություններին բախումներ չեն լինի, ի տարբերություն նախորդ նախագահականի: Բացի այդ, նա հավանական է ՀՅԴ, «Ժառանգություն» և ԲՀԿ համագործակցությունը:
Ինչ վերաբերվում է ամբողջական համամասնական ցուցակին անցնելու քաղաքական ուժերի միասնական առաջարկին: Մելիքյանը կողմ է խառը ընտրակարգին, քանի որ հակառակը թույլ կտա մենաշնորհ սահմանել քաղաքական կուսակցությունների նկատմամբ:
Նախընտրական շտաբների երեք ղեկավարները հայտնի են
Փետրվար 01, 2012 | 21:08
Այսպիսով հայտնի դարձան երեք կուսակցությունների նախընտրական շտաբների ղեկավարների անունները. ՀՀԿ նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԲՀԿ -ում կղեկավարի Քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը: ՀՅԴ ում նախընտրական շտաբը ղեկավարելու է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Միքայել Մանուկյանը:
ԲՀԿ -ն սպառնո՞ւմ է
Փետրվար 01, 2012 | 20:54
Այսօր ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանի ասուլիսում արտահայտած մտքերը բուռն քննարկումների առիթ են դարձել.«Պարզապես առիթ չունենք չսատարելու: Եթե դուք նկատում եք, ես միշտ ձեռնպահ եմ մնում իմ ղեկավարի անունից խոսել, բայց բոլոր դեպքերում ես հասկանում եմ, որ մենք ունենք փաստաթուղթ, իսկ մենք միշտ հարազատ ենք մեր կողմից ստորագրված փաստաթղթերին», - ասել է Բոստանջյանը:
Aravot.am- ին Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասել է, թե իրենք որպես ճնշում դիտարկվող բոլոր նմանատիպ տեղեկություններն ու ահազանգերը ուշադրությամբ ուսումնասիրում և վերլուծում են: «Դրանք բոլորը պարն Ծառուկյանն ընդունում է ի գիտություն ու միայն այդքանը: Այդ տվյալները ամբողջությամբ համադրելուց հետո մենք հանդես կգանք վերջնական եզրակացությամբ»,- հավաստիացրեց Խաչիկ Գալստյանը` հավելելով, թե «ԲՀԿ-ի հետ ճնշումների լեզվով հնարավոր չէ խոսել»:
Մեկ տարում 2319 ավտովթար 327զոհ
Փետրվար 02, 2012 | 12:24
2011թ հանրապետությունում արձանագրվել է 2319 ավտովթար, որի հետևանքով զոհվել է 327 մարդ, մարմնական վնասվածքներ ստացել` 3354 -ը,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ ոստիկանության Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի պետ, գնդապետ Նորիկ Սարգսյանը:
«Առաջին անգամ է Հայաստանի պատմության մեջ գրանցվում նման քանակի ճանապարհատրանսպորտային պատահարներ, ինչի մեջ կա և' բնական. և' արհեստական աճ»,- ասաց Նորիկ Սարգսյանը:
Ըստ նրա, տարին ամփոփում ենք ճանապարհատրանսպորտային պատահարների աճի հետևյալ պատկերով. 2010թ համեմատությամբ պատահարների թիվն աճել է 345-ով, զոհերի թիվը` 33-ով, վիրավորների թիվը` 684-ով: 2011թ մինչեւ 16 տարեկան երեխաների մասնակցությամբ արձանագրվել է 232 պատահար, որոնց հետևանքով զոհվել է 8, մարմնական վնասվածք ստացել 246 երեխա: 2010թ համեմատ 8 զոհով այս ցուցանիշը նվազել է:
Պատճառներից մեկը, ըստ նրա, մեծ քանակությամբ տրանսպորտային միջոցների ներկրումն է, մասնավորապես` 2010-2011թթ ՀՀ ճանապարհատրանսպորտային միջոցների պարկը թարմացվել է մոտ 50 հազար եվրոպական արագընթաց տրանսպորտային միջոցներով։
Աճի մյուս տենդենցը, որ կարելի է արհեստական համարել, Սարգսյանի համոզմամբ, պայմանավորված է ԱՊՊԱ համակարգի ներդրմամբ: Վարորդին է ձեռնտու գրանցել վթարը ուստի, ոչ մի դեպք դուրս չի մնում պետական հաշվառումից, վարորդները փոքր վթարի դեպքում էլ ճանապարհային ոստիկան են կանչում: Արդյունքում` նման ցուցանիշ:
Պատահարների գրեթե կեսից ավելին տեղի է ունեցել Երևանում ։
"Մարիաննան" կրկին թանկացավ
Փետրվար 01, 2012 | 15:40
«Մարիաննա» ընկերության կաթնամթերքը կրկին թանկացել է։ Միջին չափսի թթվասերը 200-ից դարձել է 220 դրամ, իսկ 220 դրամ արժողությամբ կես կգ մածունը՝ 240 դրամ:
«Մարիաննա» ընկերության պատճառաբանումը նույնն է` կաթնամթերքի թանկացումը պայմանավորված է հումքի գների բարձրացմամբ։
Խրատվածների սպիտակ ցուցակ
Փետրվար 01, 2012 | 13:06
| Ինֆորմացիայի ազատության կենտրոնը թարմություն է մտցրել իր գործելաոճում. 2011թ.-ից իր տարեկան Սեւ ցուցակին զուգահեռ հրապարակում է նաեւ տարվա Սպիտակ ցուցակը:Բոլոր այն գերատեսչությունները, որոնք եռամսյակային Սեւ ցուցակներում հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ իրականացնում տեղեկատվության մատչելիությունն ապահովելու նպատակով, այլեւս չեն ընդգրկվում տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների տարեկան ամփոփ Սեւ ցուցակում: Այդ գերատեսչություններն ու նրանց ղեկավարներն ընդգրկվում են ԻԱԿ-ի ամենամյա Սպիտակ ցուցակում: Հարություն Քուշկյան - ՀՀ Առողջապահության նախարար ՀՀ առողջապահության նախարար Քուշկյանը հայտնվել էր Սեւ ցուցակում, քանի որ անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները: Սակայն Սեւ ցուցակի հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանեց ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային Սեւ ցուցակում, նկատողություն ստացավ, ինչպես նաեւ նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետեւողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունը անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի: ԻԱԿ-ի հետագա ուսումնասիրույթունները ցույց տվեցին, որ իսկապես այս նախարարությունում իրավիճակը ՏԱ ոլորտոմ բարեփոխվել է։ Սարգիս Ղարաքեշիշյան - Ստեփանավանի քաղաքապետ Ստեփանավանի քաղաքապետարանն անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը`1 էջի համար 500 ՀՀ դրամ: 2011թ 1-ին եռամսյակային Սեւ ցուցակում ընդգրկվելուց անմիջապես հետո Ստեփանավանի քաղաքապետարանի ավագանին իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչեց ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Ստեփանավանի քաղաքապետարանը նաեւ ԻԱԿ-ի հարցմանը տրամադրեց լիարժեք պատասխան: Սև Ցուցակ -2011. Այս անձինք խախտել են մարդկանցտեղեկատվություն ստանալու իրավունքը 2011թ. ընթացքում: Արմեն Երիցյան-ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարար Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի հոկտեմբերի 19-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն` խնդրելով տրամադրել տեղեկություններ 2010թ.-ին նախարարության կողմից գաղտնազերծված փաստաթղթերի մասին: Սա կրկնակի հարցում էր, քանի որ նախարարությունը չէր պատասխանել ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի հարցմանը գաղտնազերծված փաստաթղթերի վերաբերյալ: Այս կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Գաղտնազերծված փաստաթղթերի մասին ԻԱԿ-ի 07.02.2011թ.-ի հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԻ նախարարությունը հղում է արել ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը` նշելով, որ այդ փաստաթղթերն առգրավվել են ՀՀ ՀՔԾ կողմից: ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը, սակայն, ԻԱԿ-ին տեղեկացրել է, որ առգրավված փաստաթղթերի պատճեններն առկա են ԱԻ նախարարությունում: Այսինքն, տեղեկատվություն տնօրինողը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն է: Սակայն ԱԻՆ-ը անպատասխան է թողել գաղտնազերծված փաստաթղթերի պատճենները տրամադրելու մասին ԻԱԿ-ի 29.03.2011թ.-ի կրկնակի հարցումը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարն անպատասխան է թողել նաեւ ԻԱԿ-ի 25.05.2011թ.-ի հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել, թե կա՞ն արդյոք նախարարության տնօրինության տակ փաստաթղթեր, որոնք գաղտնազերծվել են 2010թ.-ին, եւ եթե կան, ապա խնդրել էր տրամադրել այդ փաստաթղթերի պատճենները՝ նամակին կցելով ՀՀ Հատուկ քննչական ծառայության պատասխանը: Սեյրան Օհանյան - ՀՀ պաշտպանության նախարար Ուսանողուհի Լիլիթ Սեդրակյանը 20.05.2011թ. գրավոր հարցմամբ դիմել է նախարարին` խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2010-2011թթ.. ընթացքում ՀՀ զորամասերում տարբեր պատճառներով քանի՞ զինծառայող է մահացել եւ ի՞նչ միջոցառումներ են ձեռնարկվում նման միջադեպերից խուսափելու համար: Ուսանողուհու հարցումը մնացել է անպատասխան: 22.06.2011թ.-ին ԻԱԿ-ը նույն հարցումը ուղարկեց նախարար Սեյրան Օհանյանին, որը նույնպես մնաց անպատասխան: Արթուր Գևորգյան - Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը անպատասխան է թողել լրագրող Արման Ղարիբյանի 23.06.2011թ.-ին Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական էլեկտրոնային հասցեին ուղարկված հարցումը, որով լրագրողը տեղեկատվություն էր ուզում, թե ներկայում քանի՞ մանկապարտեզ է գործում Երեւան քաղաքում եւ 2000 թվականից մինչ այսօր քանի մանկապարտեզ է փակվել: Ի դեպ, լրագրողը զանգել եւ ճշտել է, որ հարցումը ստացել են: Սասուն Սաֆարյան-Այգեձորի գյուղապետ ԻԱԿ-ը 2011թ.-ի մայիսի 10-ին դիմել էր Այգեձորի գյուղապետարանին և խնդրել էր տրամադրել Այգեձորի ավագանու 2011թ.-ի նիստերի արձանագրությունների պատճենները: Գյուղապետարանը ԻԱԿ-ի հարցումը թողել էր անպատասխան: 2011թ.-ի սեպտեմբերի 14-ին ԻԱԿ-ը կրկնակի հարցմամբ նորից դիմեց գյուղապետարանին՝ խնդրելով տրամադրել վերոնշյալ տեղեկությունները: Սակայն ԻԱԿ-ի կրկնակի հարցումը նույնպես մնացել է անպատասխան: Ստեփան Ասլանյան-'Աշտարակ կաթ' ՓԲԸ-ի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 07.11.2011թ.-ին դիմել էր 'Աշտարակ կաթ' ՓԲԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Սակայն ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան: Տիգրան Վարդանյան-'Դուստր Մարիաննա' ՍՊԸ-ի տնօրեն Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 18.11.2011թ.-ին դիմել էր 'Դուստր Մարիաննա' ՍՊԸ-ին` խնդրելով տրամադրել տեղեկություններ կազմակերպության արտադրանքի վերաբերյալ: Առաջին հարցումը կազմակերպությունը թողել է անպատասխան։ ԻԱԿ-ը ուղարկել է կրկնակի հարցում, որին ՍՊԸ-ն ժամկետների խախտմամբ տրամադրել է թերի եւ անհիմն պատասխան: Բորիս Մակիչյան – Հյուսիսային համալսարանի ռեկտոր Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել քաղաքացի Հռիփսիմե Հովհաննիսյանի 17.03.2011թ. հարցումը, որով քաղաքացին խնդրել էր հայտնել 2010թ.-ին Հյուսիսային համալսարանում կատարվե՞լ են արդյոք վերանորոգման աշխատանքներ, եթե այո, ապա որքա՞ն գումար է ծախսվել: Հյուսիսային համալսարանն անպատասխան է թողել նաեւ Հռիփսիմե Հովհաննիսյանի համար ԻԱԿ-ի կողմից 29.03.2011թ.-ին ուղարկված նույնաբովանդակ հարցումը: Արման Խաչատուրյան - 'ՀայՓոստ' ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն /արդեն նախկին/ “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանը 12.10.2010թ.-ին դիմումով դիմել է Արման Խաչատուրյանին, սակայն մինչ օրս պատասխան չի ստացել: 26.05.2011թ. ԻԱԿ-ը հարցում է ուղարկել` խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ի՞նչ փուլում է գտնվում “Մարշալ Բաղրամյան համատիրության” նախագահ Ռոբերտ Մկրտչյանի դիմումը եւ ի՞նչ ժամկետում նրան կտրվի պատասխան: Հարցումը եւս մնացել է անպատասխան: Արմեն Թադեւոսյան-'Համալսարանականներ' համատիրության նախագահ Համատիրության նախագահն անպատասխան է թողել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի 13.06.2011թ. համատիրության գործունեությանը վերաբերող հարցումը: Անպատասխան է մնացել նաեւ ԻԱԿ-ի 30.06.2011թ.-ի կրկնակի հարցումը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին կրկին գրավոր հարցմամբ դիմել է 'Համալսարանականներ' համատիրությանը` խնդրելով տեղեկություններ Ծարավ Աղբյուրի 55/5 շենքի սպասարկման վերաբերյալ, ինչպես նաև խնդրելով համատիրության կանոնադրության պատճենը: ԻԱԿ-ի հարցումը մնացել է անպատասխան: Արման Մեսրոպյան-'Եռյակ' համատիրության նախագահ ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ 'Եռյակ' համատիրությունից տեղեկություններ էր խնդրել համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Վարդուշ Կինկլաձե-'Հ և Հ' համատիրության նախագահ ԻԱԿ-ը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով գրավոր հարցում էր ուղարկել 'Հ և Հ' համատիրությանը՝ խնդրելով տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցումը թողել է անպատասխան: Կարինե Խաչատրյան- 'Ավան' համատիրության նախագահ Ինֆորմացիայի ազատության կենտրոնը 2011թ.-ի օգոստոսի 6-ին փոստով ուղարկված գրավոր հարցմամբ դիմել է 'Ավան' համատիրությանը և խնդրել տեղեկություններ համատիրության գործունեության վերաբերյալ: Համատիրությունը ԻԱԿ-ի հարցմանը չի պատասխանել: Ի դեպ, ԻԱԿ-ի տարեկան Սեւ ցուցակում հայտնված պաշտոնյաներից չորսից ԻԱԿ-ը տեղեկատվություն կստանա դատական կարգով: Ներկայում ՀՀ դատարաններում քննվում են Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին 4 դատական հայց՝ ընդդեմ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության, 'Համալսարանականներ' համատիրության, 'Աշտարակ կաթ' ՓԲԸ-ի եւ 'Դուստր Մարիաննա' ՍՊԸ-ի: |
Անժելա Սարգսյանը շարունակում է եկամուտ բերել
Փետրվար 02, 2012 | 14:52
Ոստիկանները բերման են ենթարկել մի երիտասարդի, որը փորձել է Անժելա Սարգսյանի ինտերնետում տեղադրված պոռնոլուսանկարները վաճառքի հանելով գումար աշխատել:
Արարատի մարզի բնակիչ` 32-ամյա "բիզնեսմենին" ոստիկանները բերման են ենթարկել. Պարզվել է, որ նա առք ու վաճառքի կայքում հայտարարություն է տեղադրել՝ Անժելա Սարգսյանի պոռնոլուսանկարների վաճառքի մասին: 50 նկար պարունակող փաթեթի գինը` 1000 դրամ: Կան տեղեկություններ, որ նա արդեն հասցրել է մի քանի փաթեթ իրացնել: Գուցե թե դա, նման գործով զբաղվելու նրա առաջին փորձը չէ, քանի որ ոստիկանները տղամարդու հեռախոսի մեջ գտել են մոտ 3 հազար տարբեր պոռնոլուսանկարներ:
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության գլխավոր քննչական վարչություն:
Հետաքրքիր զարգացումներ Մարգար Օհանյանի գործով
Փետրվար 02, 2012 | 13:11
Այսօր Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ճանապարհային Ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործի դատաքննությունը:
Նախորդ նիստին չներկայացած վկան` 2-դ սպայական գումարտակի հրամանատար Արսեն Արշակյանն այսօր դատարանում հաստատեց իր նախաքննական ցուցմունքը, պատմելով, որ ինքը պակաս է ստացել բենզինը և նրան ասել են, որ Մարգար Օհանյանը տեղյակ է այդ մասին:
Ավելին`նախկին 1-ին սպայական գումարտակի հրամանատար Արշակյանն, ասաց որ դիմել է անձամբ Օհանյանին և փորձել պարզել, թե ինչու է բենզինը պակաս ստացվում, ինչին Օհանյանը պատասխանել է, թե` առայժմ չեն կարող ավելացնել:
Շատ հետաքրքիր շրջադարձ տեղի ունեցավ այսօր դատարանում.
Արշակյանն առաջին վկան էր, որը դատարանում բարձրաձայնեց թե` Մարգար Օհանյանն է ասել, որ բենզինը պետք է պակաս ստանան:
Սակայն դատական նիստի սկզբում դատավոր Մխիթար Պապոյանը կարդաց ՀՀ ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար Եղիշե Ենգիբարյանի վկայությունից հետո դատարան ուղղարկավծ դիմումը:
Բան այն է, որ Ենգիբարյանը նախորդ դատական նիստում, բանավոր վկայության ժամանակ հերքել էր իր տված նախաքննական ցուցմունքները` թե բենզինը պակաս էին ստանում, դատարանում հայտարարելով, որ իր ղեկավարած վաշտում բենզինի խնդիր չի եղել: Նա շեշտել էր, որ դատարանում ինչ ասում է, դա է ճիշտը, որ նախաքնության ժամանակ երբ ինքը քննիչին ասել է, թե ես լսել եմ, քննիչն ասել է`գրի, որ տեսել ես:
Իսկ այսօր արդեն, նա փոշմանել էր. դատարանին ուղղված նրա դիմումի մեջ ասվում էր. «Հարգելի դատարան, նախորդ դատական նիստում իմ ասածները կաշկանդվելու հետևանք էին, խնդրում եմ հաշվի առնել իմ նախաքննության ժամանակ տված ցուցմունքները»:
Հիշեցնենք, որ ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանը մեղադրվում է պաշտոնական դիրքը չարաշահելու և պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս հասցնելու մեջ. մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը յուրացնելու և այդ կերպ պետությանը մոտ 217 մլն դրամի (շուրջ 571 հազար դոլար) վնաս հասցնելու մեջ։
Ինչու է ձգձգվում Տեր-Պողոսյանի վիրահատությունը
Փետրվար 01, 2012 | 15:07
Որքան էլ հանրությունը դեմ լինի, օրենքի պահանջն է, և մանկապղծության համար 15 տարի ազատազրկման դատապարտված Սերոբ Տեր-Պողոսյանը շատ հնարավոր է հայտնվի ազատության մեջ:
Այս պահին նա գտնվում է քաղաքացիական հիվանդանոցում: Անցանկալի հետևանքներից խուսափելու համար չէր հրապարակում հիվանդանոցի անունը: Ավելի ուշ պարզվեց, որ նա գտնվում է Միքաելյան հիվանդանոցում: Սերոբ Տեր-Պողոսյանի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի ուռուցք` քաղցկեղ: Սա բավականին բարդ վիրահատություն է պահանջում, իսկ ուռուցքի չարորակ կամ բարորակ լինելը պարզ կդառնա միայն վիրահատությունից հետո:
Վիրահատությունը ձգձգվում է. Բժիշկը հայտարարել էր թե` այն կկատարվի երկուշաբթի - երեքշաբթի: Իսկ այսօր ՔԿՀ վարչության մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ Տեր Պողոսյանին դեռ չեն վիրահատել:
Թե ինչ արդյունք կտա վիրահատությունը առայժմ պարզ չէ, սակայն ՀՀ կառավարության թիվ 825 որոշմամբ սահմանված «պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկին», նախնական տվյալներով համապատասխանում է Սերոբ Տեր-Պողոսյանի հիվանդության ախտորոշումը:
Իսկ կառավարության թիվ 825 որոշման մեջ հիշյալ ցանկի «Նորագոյացություններ» բաժնում գրված է. «Նորագոյացություններ. Յ-րդ աստիճանի չարորակ նորագոյացություններ (անկախ տեղակայումից)` ըստ միջազգային TNM դասակարգման: Կլինիկական ախտորոշումը պետք է հաստատված լինի հիստոլոգիական հետազոտմամբ, և այլն: Ասել է թե`Մանկապիղծ դատապարտյալի ազատությունը 7 սարի հետևում չէ:
Փետրվար 02, 2012 | 14:30
Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը բաց նամակ է հղել աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին, որտեղ առաջարկում է նրա երևանյան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար.
Պատվարժան մաեստրո
Օրերս Ֆրանսիայի Սենատի կողմից օրինականացված Հայոց Ցեղասպանության ժխտման քրեականացումը ոչ միայն արդարության ու քաղաքակրթության հաղթանակ է, այլեւ հայկական կազմակերպությունների ու անհատների տեւական պայքարի արդյունք, որի մեջ անգնահատելի է նաեւ Ձեր ներդրումը։ Սակայն այդ նույն քաղաքակրթական արժեքները՝ խոսքի ու հավաքների ազատությունները, որոնք հնարավոր են դարձնում արդարության հաստատումն ընդհանրապես, ցայսօր Հայաստանում մնում են բանտարկված:
Հայաստանում իշխանության եկած հակաժողովրդական ռեժիմը այսօր ձգտում է կեղծիքների եւ ճնշումների միջոցով հերթական անգամ բեմադրել «ընտրություններ» կոչվող կատակերգությունը, ապահովելով իր վերարտադրությունը, ինչի հետեւանքով երկիրը կքվելու է ավելի մեծ արտաքին պարտքի տակ, կտրուկ մեծանալու է արտագաղթը, եւ Հայաստանին սպառնում է էկոգաղութացման բնապահպանական մեծ աղետ։
Քաղաքացիական հասարակության տարբեր շերտերի, նախաձեռնությունների, դիմադրական շարժումների եւ խմբերի բոլոր փորձերը որոշակի ձեւով շտկելու ստեղծված իրավիճակը, ժողովրդին իրազեկելու գոյություն ունեցող վտանգների մասին, անցկացնելով հանրային քննարկումներ, հավաքներ, բախվում են իշխանությունների կողմից ստեղծված անվերջ խոչընդոտների, դահլիճներ չտրամադրելու միջոցով, ինչպես նաեւ իշխանության հետ սերտաճած օլիգարխներին պատկանող լրատվամիջոցների ու հեռուստատեսությունների միջոցով իրականացվում է տեղեկատվական շրջափակում: Նշված արգելքները ուղղված են հատկապես «Սարդարապատ» նախաձեռնության դեմ։
Առկա պայմաններում դիմում եմ Ձեզ խնդրանքով եւ առաջարկությամբ` իշխանությունների կողմից հատկացված Ձեր անվան տուն-թանգարանը փոխանցել Հայաստանի քաղաքացիական հասարակության կարիքների համար, ապահովելով այնտեղ խոսքի եւ հավաքների անցկացման սահմանադրական իրավունքները ու վերածելով այն իրական ազատ խոսք հնչելու տարածքի, ինչպես հարիր է Ձեր անվանն ու համաշխարհային համբավին»:
«Գազի Հովոյի» գործով ամբաստանյալն ինքնասպան է եղել իր տան բակում. Ի լրումն
Փետրվար 01, 2012 | 17:10
"Այսօր ժ.10-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ պետք է շարունակվեր Արտուշ Սողոմոնյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը: Դատավոր Գագիկ Պողոսյանը հիվանդության պատճառով չէր եկել դատարան: Դատարան չէին ներկայացել նաեւ վկաներից եւ ոչ մեկը"- գրում է aravot.am -ը:
Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ եկել էր դատարան, որպեսզի միջնորդի գործը կարճել՝ ամբաստանյալի մահվան կապակցությամբ: Մեր աղբյուրի տեղեկացմամբ, ամբաստանյալը, որի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրությունը չբացակայելու մասին, ինքնասպան է եղել:
Նա մեղադրվել էր Մրգավան գյուղի բնակիչ Հովիկ Ղազարյանի («Գազի Հովո») կողմից Ջոնիկ Աբրահամյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու մասին ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Արսեն Աբրահամյանին անանուն նամակ ուղարկելու համար:
Հ.Գ.Մեր ունեցած տեղեկությամբ Սողոմոնյանին գտել են իրենց տան բակում, զենքը կողքին: Կրակոցը եղել է կրծքավանդակի շրջանում: Տեղյակ աղբյուրներն ասում են, որ նախնական վարկածով Սողոմոնյանը ինքնասպանություն է գործել, քանի որ տեղեկացել է թե` արտերկրից եկած Գազի Հովոյին, և թե`Աբրահամյաններին ինքը պետք է պատասխան տա, երբ ավարտվի դատավարությունը, ու օրենքնի հետ իր հարցերը լուծի վերջացնի:
Այս երեխային ինչպե՞ս են ուղարկել Ղարաբաղ
Փետրվար 01, 2012 | 14:56
Հունվարի 28-ին, երբ Հայաստանը տոնում էր բանակի 20-ամյա հոբելյանը, Տավուշի Ակնաղբյուր համայնքում սուգ էր: ԼՂՀ «Ինտերնատ» զորամասից բերեցին 18 տարեկան զինծառայող Փայլակ Շահնազարյանի մարմինը, որին գյուղը գարնանն էր բանակ ճանապարհել` մայիսի 17-ին:
«Մի անշնորհք բառ բերանից հանած չի, գյուղի մեջ ընտրած երեխա էր, մորն ու հոր նկատմամբ լավը», - ողբում է Արաքսի տատը, որը մեծացրել է տղային, իսկ Ուկրաինայից ժամանած Վարազդատ հորեղբայրը ցույց է տալիս Փայլակի ֆոտոները`պահարանի գլխին շարված: Դրանց կողքին փոքրիկ քարազարդ եկեղեցի է`զոհված զինվորի ձեռքով պատրաստած. «Սա բրակ ա մի քիչ եղել, տանն ա թողել: Լավերը սարքում էր, նվեր տալիս ընկերներին»:
Ըստ ՊՆ հաղորդագրության, Փայլակը մահացել է հունվարի 27-ին, ժամը 03.05-ի սահմաններում`հրազենային կրակոցից: Սպանության կասկածանքով ձերբակալված է եֆրեյտոր Խաչատուր Սարգսյանը: Փայլակի հարազատներին վիրավորել է այն հանգամանքը, որ պաշտոնական հաղորդագրությունը 3 օր ուշ են տարածել, վախենալով, որ զինվորի մահը կխաթարի տոնական տրամադրությունը: Նրանց զարմացրել էր մամուլում շրջանառվող վարկածը: Ըստ դրա, Փայլակի դեմքին ատամի մածուկ է քսել նրա ծառայակիցը, որի համար տղան հայհոյել է վերջինիս, և ծեծկռտուքն ավարտվել է սպանությամբ:
Փայլակի հորեղբայրը` Վարազդատ Շահնազարյանը, Իջևանի զինկոմիսարիատից, նաև Փայլակի թաղմանը եկած հրամանատարներից լսել է, որ տղային սպանել են պատահաբար: «Պոստերի է եղել: Գնացել է զուգարան, հետ գալուց նշանաբան են հարցրել: Ինքը կամաց է ասել, լավ չի լսվել, ու էն ծառայակիցը կրակել է վրան: Իրենց ասելով եմ այդքանն ասում, իրականությունը մենք չենք կարող իմանալ», - պատմում է նա:
Փայլակի հարազատների ականջն է ընկել, որ իրենց որդու վրա կրակող զինվորը դեպքից հետո իրեն վատ է զգացել, և չի կարողանում խոսել, նաև, որ 7 փամփուշտ է արձակվել Փայլակի ուղղությամբ, որոնցից երկուսն են կպել տղային` մեկը սրտին, մյուսը` ոտքին: Բայց տեղեկությունն այս ուշ ժամի պատճառով ՊՆ-ից չկարողացանք ճշտել:
Զոհված զինվորի տանը հավաքված համագյուղացիները քննարկում էին, թե ինչ պիտի լինի մեր վիճակը, եթե ամեն մի պատահականության համար օրական մի զոհ տանք: Նրանք պատմում էին, որ Փայլակի հայրը 85 թվականից հոգեկան հիվանդություն ունի, երկրորդ կարգի հաշմանդամ է, որ Շահնազարյանները շատ վատ են ապրում, և, փաստորեն, մնացին 15 տարեկան դստեր հույսին:
«Հայաստանը մեր հողն ա, ամեն զինվոր պետք է ծառայի, բայց գոնե մոտիկ տեղ գցեին երեխին», - վրդովվում էին մարդիկ:
Փայլակի մայրը` Կարինեն, այդ քննարկումներին չէր մասնակցում: Նա վշտից անկողին էր մտել: «Ծառերի ծերին հուն քաղելով, թուզ քաղելով է մեծացրել Փայլակին», «Էդ երեխեն էր այս տան օգնականը: Մի հատ մոմ էր, հանգցրին, վերջացրին», - տան անկյուններից լսվում էր ծեր կանանց հառաչը:
Վերջերս Շահնազարյաններին նպաստից զրկել էին: Հաշմանդամության թոշակը` 12 000 դրամ, չէր բավարարում, և Փայլակի մայրը գնացել էր Իջևան, զինկոմիսարիատից տեղեկանք վերցնելու: «Պետք է գրեին, որ զինվոր տղա ունեմ, - պատմում էր նա, - որ նպաստս վերականգնեն: Լսեցի, որ մեկը զանգեց աշխատողին, ասեց, որ մահ կա: Նա պատասխանեց`մենք տենց ազգանունով զինվոր չունենք: Բայց ես ուժեղ ցավ զգացի`ոնց որ էդ պահին կացնով գլխիս խփեին», - պատմում է դժբախտ մայրը: Տեղեկանքը ձեռքին նա տուն է գնացել, բայց միայն հաջորդ օրն են հայտնել, որ մահացողն իր որդին էր:
Ասում են, զինկոմիսարիատից եկած պաշտոնյան, տեսնելով Փայլակի հաշմանդամ հորը, ընտանիքի ծանր վիճակը, զարմացել է. «Այս երեխային ինչպե՞ս են ուղարկել Ղարաբաղ»:
Սյուզան Սիմոնյան
Lragir.am
Դուրյանի մասունքները հանգրվանեցին Պանթեոնում
Փետրվար 02, 2012 | 18:36
Հայ մեծ քնարերգու Պետրոս Դուրյանի մասունքները այսուհետ կլինեն ազգի մյուս մեծերի շիրիմների կողքին։
Բանաստեղծի գանգի բեկորներն ամփոփող սափորն ու Սկյուտարի հայկական գերեզմանոցում գտնվող նրա շիրիմից բերված հողն ամփոփվեցին Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ հուշապատի մեջ։ Հոգեհանգստի արարողությունից հետո, ելույթ ունեցան Հայաստանի գրողների միության նախագան Լևոն Անանյանն ու Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարապետ Վարդանյանը՝ պատմելով ավելի քան չորս տասնամյակ տևած ճանապարհի ոդիսականը։
Արարողությանը ներկա էին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն և այլոք:
Անհասկանալի է հայ մեծերի շիրիմների չարչարաց ֆենոմենը. հայի բախտն է, թե անեծք է, սակայն Դուրյանը եզակի չէ, ում աճյունը բաժանվել է մի քանի մասի` այդպես էլ չարժանանալով հողում ամփոփվելու բախտին: Պոլսի Սկյուտար թաղամասի հայկական գերեզմանոցում հուղարկավորված բանաստեղծի շիրիմը 1957 թ. Պոլսի պատրիարքարանի ջանքերով տեղափոխվել է, քանի Ստամբուլի քաղաքապետարանը որոշել է, որ այդ տարածքը պետք է վերածվի ճանապարհի ։ Այդ ժամանակ պատրիարք Գարեգին Խաչատուրյանի կարգադրությամբ բանաստեղծի գանգի բեկորները տեղափոխվել են պատրիարքարան, ապա ավելի քան տասը տարի անց՝ հանձնվել Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսին:
1969-ին Վազգեն Վեհափառը այդ բեկորները հանձնել է Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, մինչ այսօր` Պանթեոնում ամփոփելու բախտին արժանանալու օրը:
Պապս ասում էր...
Հունվար 31, 2012 | 16:59
Իմ պապը երբեք ինդուլգենցիա չի եղել, երբ ես սխալվել եմ: Ամենակարեւորը՝ չի խրախուսել սուտը: Պապս ասում էր՝ բալես, օղին տեխնիկական խնդիր է առաջացնում միայն մի դեպքում՝ երբ տեխնիկական սպիրտ է: Նա ասում էր՝ երբեք սուտ մի խոսիր, սուտը շփացած մարդկանց զբաղմունքն է: «Սուտը քո ընտրությունն է, բալես, բայց քեզնից առաջ մենք ենք եղել ու չենք ստել»,-ասում էր նա: Ու ի՞նչ էր նշանակում սա: Նա ասում էր՝ սուտը քար է, որ ընկնում է ինչ-որ մեկի ճամփին. «Դու կարո՞ղ ես քեզ քար զգալ. քանի ջահել ես՝ չես զգա, բայց միշտ հիշիր, որ ստելով ոչ միայն ինքդ ես ծանրանում, այլեւ ծանրանում ես ուրիշների վրա»: Եվ մի արա այնպես, որ ցանկանան ազատվել քեզանից, բալես,- շշնջում էր պապս: «Սուտը որբացնում է, տղաս»,-ասում էր նա: Այս վերջին մտքի շուրջ նա այդպես էլ չծավալվեց: Բայց մի անգամ մի կերպ բառերով ասաց՝ ստում են նրանք, ովքեր ճիշտն ասելու երեւակայություն չունեն: Նա նաեւ ասում էր՝ բալես, հիմնարկի ղեկավար չդառնաս, քանի որ բոլորը քո մասին կասեն ամենալավ բաները: Դրանից հետո դու ինքդ կուզես լսել դրանք՝ պահանջելով ավելի ու ավելի ուժեղացնել լավի դոզան: «Ածականները վատ խորհրդատու են»,-ասում էր նա: Ըստ նրա, մարդը մի բան է, որին պետք է խնայել: Այսինքն, երբ դու կարող ես ինչ-որ բան տալ մարդկանց, մի թույլ տուր, որ նրանք այն վերցնեն դիֆերամբներով: «Խնայիր նրանց, քանի որ կարող են կարմրել իրենց երեխաներին համբուրելիս»,-ասում էր պապս: Պապս մարդուն տեսնում էր մենակության մեջ, ինքն իր հետ, իսկ մենակության մեջ նույնիսկ Աստված լինելն իմաստ չունի: Էդ դեպքում, ըստ նրա, ի՞նչ կարիք կա մարդուն ասել, որ Աստված է: Նա վստահեցնում էր, որ ղեկավար լինելու մեջ վատ բան չկա, էդ ղեկավարն էլ մեկ ուրիշի ենթական է, բայց երբ նրա գովքն ես կարդում, նրան սովորեցնում ես իրենից ազդեցիկ պաշտոնյայի գովքը կարդալ: «Գովասանքը վիրուս է, բալես»,-ասում էր պապս: Նա ինձ խորհուրդ էր տալիս ապրել էնպիսի տան մեջ, որ պատուհանից կարողանամ ճնճղուկներին կերակրել: «Թող հացը երբեք չլինի քո ամենաքնձռոտ կերակուրը, այլապես դու կմտածես հացը թափելու եւ ոչ թե բաշխելու մասին»,-ասում էր նա: Պապս, որ խելոք մարդ էր, ասում էր՝ էստեղ-էնդեղ խելոք-մելոք չխոսես, ոչ ոք պարտավոր չէ քո ներկայությամբ գլխի ընկնել թե ինչքան քիչ բան գիտի: Եվ հետո,-ավելացնում էր նա,-երբեք վստահ չլինես, որ քո խոսքերի կարիքն ունեն միայն էն պատճառով, որ դու ես ասում: Ուրիշի նույն բառերն, ըստ նրա, կարող են մարդկանց ավելի շատ օգնել: Ի՞նչը նկատի ուներ պապս: Գլխի եմ ընկել, երբ պապս արդեն չկար: Նա ուզում էր ասել՝ ապրիր այնպես, որ քեզ օղին չխոսեցնի, որ ստելու կարիք չլինի, որ ղեկավար չլինես եւ որ պատուհանիդ ճնճղուկներ մոտենան: Այսինքն, կյանքն այն է, երբ մարդիկ քո մեջ են, ոչ թե շուրջդ՝ դու կուզեի՞ր ստել քո միջի մարդուն, լինել նրա ղեկավարը, լսել նրա գովաբանական ածականները ու մի ճնճղուկի հայացքին չարժանանայիր:
Մհեր Արշակյան
Ejournal
Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն
Հունվար 25, 2012 | 17:30
Լուսինե Վայաչյան
Ես ցավ ունեմ, այլ բանի մասին չեմ կարող ոչ մտածել, ոչ էլ գրել: Մանկությանս ընկերուհին, ինձ շատ հարազատ մի մարդ, լինելով իր գործին նվիրված ու լավատեղյակ, մնացել է առանց ապրուստի միջոցի մի տղամարդու քմահաճույքի պատճառով:
Մի փոքրիկ, խղճուկ տղամարդուկի, որն ունի սիրո և ուշադրության կարիք, չի կարող ստանալ տանը և փնտրում է իրեն վստահված շատ մեծ մի սուպերմարկետի կին աշխատողների մեջ:
Նայած ինչ հաջողություններ է ունենում օրվա ընթացքում, ըստ այդմ փոփոխվում է նրա տրամադրությունը, և ամբողջ կոլեկտիվը կախված է լինում դրանից` ուշ կամ շուտ են տուն գնում, գոռգոռում է` նվաստացնելով ու ստորացնելով, աշխատանքից հեռացնելու սպառնալիքով կամ` անպարկեշտ կոմպլիմենտներ անում... Սովորական բեսպրեդել... Բայց նա միայնակ չի իր այդ ոճի մեջ, համատարած երևույթ է, ինչպես պարզեցի:
Այս պատրիարխալ հասարակության մեջ մենք` կանայք, ամեն ինչով կախված ենք տղամարդկանցից: Մեր աշխատանքը կախված է հիմնականում նրանցից, որովհետև նրանք ավելի հաջողակ են բիզնեսում և դառնում են մենեջերներ, տնօրեններ, շեֆեր ու օլիգարխներ: Նրանք են որոշում, թե մենք մեր արտաքինով, տարիքով ու գիտելիքներով հարմա՞ր ենք զարդարելու իրենց օֆիսները, լինելու նրանց օպերատորները, մենեջերները, մատուցողները, օգնականները, լրագրողները, բժիշկներն ու բուժքույրերը, տոմսավաճառներն ու դիզայներները և էլի շատ ու շատ բաներ...
Մի անգամ աչքովս ընկավ անհեթեթ մի հայտարարություն. պահանջվում է բարետես արտաքինով և բարձրագույն կրթությամբ, ցանկալի է, ռուսերենի իմացությամբ հավաքարար...
Նրանք մեջ առջև պահանջներ են դնում` գեղեցիկ լինելու, համեստ ու քչախոս լինելու, համարյա ստիպում են հարսնություն անել աշխատանքի վայրում, այլապես մեզ դուրս կվռնդեն, ցանկացողներ շատ կան այս տձև աշխատանքի շուկայում, որտեղ առաջարկը, մանավանդ կանացի ձեռքերի և ուղեղների, շատ անգամ գերազանցում է պահանջարկը: Ոչինչ չի պաշտպանում կնոջը, եթե չկա աշխատանքային պայմանագիր, իսկ մեր լեն ու բոլ օրերում ու անօրեն երկրում, որտեղ համատարած խուսափում են իրական հաշվապահությունից ու հարկային վճարումներից, ի՞նչ պայմանագրային աշխատանք, ի՞նչ բան...
Նրանք էլ ինչ ուզում անում են, սկսած կադրերով զբաղվող մանկլավիկներից, միջին օղակի մենեջերներից ու իբրև թե տնօրենի պարտականությունները կատարող, բայց իրականում միայն գանձապահություն անող ու ներքին անցուդարձը հսկող, զանազան բարդույթներով տառապողներից և մեծ ու մանր հոգեկան ցնցումներով տառապող տղամարդ կոչվողներից:
Կնոջը, աղջկան, օրիորդին նայում են որպես ապրանք, այլ ոչ նույնիսկ գործիք, աշխատանքի ընդունելու պահից սկսած. Սիրո՞ւն է, ջահե՞լ է, եթե տարիքով է, գոնե մատչելի՞ է, եթե մատչելի չէ, գոնե շուստրի՞ է, եթե շուստրի չէ, գոնե կարո՞ղ է լավ սուրճ եփել, եթե ինչ-որ մեկի ծանոթն է, գոնե Խաթաբալա է՞, փակբերա՞ն է, եթե շատ պետք է գործի համար, բանիմաց է, ապա գոնե հնազա՞նդ է: Բարդ է:
Լավ, ընդունեցին աշխատանքի: Ինչ նկատառումներով, համարյա ամենասկզբից էլ հայտնի է լինում թե' ընդունվողին, թե' ընդունողին: Դե, մտածում են շատ կանայք, կտեսնեն էդպիսիններից չենք, բայց լավ ենք աշխատում, կպահեն, հո իրենց բիզնեսի թշնամին չեն ի վերջո: Սկսվում են սեքսուալ հետապնդումները, սրճարան հրավիրելուց մինչև ուղիղ ու անպարկեշտ արված առաջարկությունները:
Բայց կինն ընդունվել է աշխատանքի, և այսօրվա աշխատող կանանցից ոչ ոք միայն զբաղվածության պրոբլեմը լուծելու համար չի գնում աշխատելու: Օրվա հացի խնդիր են լուծում, երեխա են մեծացնում, շատերն առանց ամուսինների և որևէ այլ կողմնակի օգնության: Աշխատավայրը վեր է ածվում մարտի դաշտի, մարտի ավարտն էլ տարբեր է լինում. Ոմանք տեղիք են տալիս` դառնալով ֆավորիտ մինչև շեֆը նոր արյուն չուզի, ոմանք չեմուչում են անում` խաղով ձգելով իրենց երկարակեցությունն աշխատավայրում, ոմանք էլ չեն դիմանում ու հեռանում են, կամ էլ վռնդում են նրանց: Ծանոթով ընդունվածների վիճակն ավելի լավ է, բայց սրանք էլ ունեն մեկ այլ խնդիր, միջին օղակի շեֆերի հետ, անցանկալի են նրանց աշխատանքային հարեմում, որովհետև ունեն աչքեր ու ականջներ և ցանկացած պահի կարող են գործի դնել:
Դեռ ոչինչ, եթե հեզ ու խոնարհ են և գործից այդքան էլ գլուխ չեն հանում: Նրանք այդքան էլ վտանգավոր չեն: Այ նրանք են վտանգավոր, ովքեր համ գլուխ են հանում, համ էլ հասկանում են, թե բիզնեսը կազմակերպելու համար հրավիրված միջին օղակի շեֆը ինչի է վեր ածել իրեն վստահված սրճարանը, խանութը, խմբագրությունը կամ հիվանդանոցը, թե այդ հավաբնում աքլոր լինելով ինչպես է անտեսում գործը, թույլ տալիս այնպիսի սխալներ, որոնք ահռելի վնասներ են պատճառում բիզնեսի իրական տերերին: Այսպիսիների հետ անընդհատ հրահրվում են մտացածին կոնֆլիկտներ և ի վերջո, հիմնականում անհեթեթ պատճառաբանություններով նրանք հետ են վերադարձվում ծանոթին:
Ինչպես հասկացաք, այս վերջին ցավն էլ հենց իմն է: Չնայած ես սեփական ուժերով ապրել փորձող շատ քիչ կանանց գիտեմ, որոնց շրջանցած լինի սեքսուալ հետապնդումը աշխատանք ունենալու որևէ փուլում: Բայց հիմա նա է, այսօր, այստեղ և հիմա, և ես հրաժարվում եմ լռել և գրել այլ բանի մասին:
Երբ տեսնում եմ ընկերուհուս աղջնակի հայացքը` հավատով ու հույսով դեպի մորը նայող, բացում եմ նրա դատարկ սառնարանը, ինձ անուժ ու անօգնական եմ զգում բժշկի ընդունարանում, որն ասում է նրան շտապ վիրահատության անհրաժեշտության մասին և նա հրաժարվում է, որովհետև փող չունի, ու պարտք էլ չի կարող անել, որովհետև աշխատանք չունի, ես անիծում եմ տղամարդկանց աշխարհը: Ես անիծում եմ բոլոր այն տղամարդկանց, որոնց համար կանայք մարդահաշիվ չեն, որոնք թողնում են իրենց երեխաներին բախտի քնահաճույքին և տրվում զանազան արատների, որոնք բիզնես են դնում ու չեն հետևում իրենց կադրերին, որոնք մարտի ութին ծաղիկ են նվիրում, իսկ ապրիլի յոթին չհասած հացն են կտրում, որոնք մոռացել են, որ նման մի կին էլ իրենց մայրն է, և օգտագործում են կնոջ ծանր վիճակը կամ աղջիկների տհասությունը հեշտ, հանգիստ ու ձրի սեքս ստանալու համար...
Արհամարհում եմ բոլոր նրանց, ովքեր աչք են փակում նման բաների վրա, խոսում են բարձր արժեքներից և կանանց իրավունքներից ու չեն տեսնում մեկ կնոջ ցավը: Աշխարհը փրկել ու հեղափոխություն անել միշտ էլ կհասցնենք, բայց մեկին փրկել ու վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ ներշնչել նրա երեխային կարող ենք ու պարտավոր ենք այսօր:
Սիրելիներս, իմ ուժեղ ու թույլ տղամարդիկ, դուք մեզ շատ-շատ պետք եք, հարուստ ու աղքատ, խելոք ու հիմար, առանց ձեզ մենք երեխա չենք կարող ունենալ, չենք կարող ապրել: Սա ձեր աշխարհն է, բայց մեզ էլ մի քիչ տեղ տվեք, թույլ տվեք արժանապատիվ ապրել ու հնարավորություն ունենալ մեծացնել մեր երեխաներին, եթե ինքներդ բրախել եք: Թույլ տվեք ձեզ օգնել բազմապատկելու ձեր հարստություններն ու մեզ օգտակար զգալ: Թույլ տվեք չտղամարդանալ, մեզ չշրջապատել միայն մեր նման կանանցով, որպեսզի կարողանանք ձեզ տեսնել և սիրել... Թույլ տվեք գրել այն, ինչ ինքներս` չկայացած կանայք, կցանկանայինք կարդալ: Մենք ուզում ենք խոսել մեր պրոբլեմների մասին, մենք ուզում ենք օգնել մեզ նմաններին...
Իսկ ես ուզում եմ, որ իմ ընկերուհին աշխատանք ունենա, նրա սառնարանը լիքը լինի, իսկ արժանապատվությունն ու առողջությունը վերականգնվեն ու ապահով լինեն: Եթե ցանկացողներ լինեն` միացեք:
Նվիրեք մեզ ներողություններ ծաղիկների փոխարեն...
Գեներալը ոնց որոշում ա տենց ա
Փետրվար 02, 2012 | 14:06
Նախընտրական կրքերը հանգիստ չեն նաև Արմավիրում: Արմավիրի մարզում տեր ու տնօրեն Մանվել Գրիգորյանը` գեներալ Մանվելն առայժմ լռում է, սակայն համառորեն պատրաստվում է ԱԺ –ը ընտրություններում ունենալ իր թեկնածուները.Նա ցանկանում է ԱԺ պատգամավորի աթոռին տեսնել իր տիկնոջը` Նազիկ Գրիգորյանին: Իսկ մեր զրուցակիցը պնդում է, որ իրենց մարզում “Գեներալը ոնց որոշում ա տենց ա”:
Իսկ Կարեն Գրիգորյանը` Էջմիածնի քաղաքապետն ու գեներալի որդին հավակնում է Արմավիրի մարզպետի պաշտոնին:
Շոն Պենը`դեսպան
Փետրվար 01, 2012 | 16:03
Հոլիվուդի հայտնի դերասան Շոն Պենը պաշտոնապես նշանակվել է Հաիթի կղզու դեսպան: Այս մասին արդեն հաղորդել են մի շարք միջազգային լրատվամիջոցներ:
Նա այդ պաշտոնին արժանացել է իր գործունեության համար: Հաիթիի նախագահ Միշել Մարտելլին նշել է, որ անուրանալի է դերասանի ներդրումը 2010թ ավերիչ երկրաշարժից հետո երկրի վերականգնման գործում:
Շոն Պենի ջանքերով մի շարք աստղեր Ջուլիա Ռոբերթս, Ջորջ Քլունի, Դեմի Մուր, Մելանի Գրիֆիֆթ,Անտոնիո Բանդերաս և այլոք, 5 մլն դոլարից ավելի են հավաքել Հաիթի ուղարկելու համար:
Երկրի նախագահը շնորհակալություն է հայտնել Շոն Պենին, որ նա շարունակում է համաշխարհային հասարակայնության ուշադրությունը բևեռել կղզու խնդիրների վրա:
Հիշեցնենք որ, 2010 հունվարի 10-ին Հաիթիում 7 բալանոց ավերիչ երկրաշարժի հետևանքով մոտ 220 հազար մարդ է մահացել:
Դատարանը բավարարեց մասնակի
Հունվար 30, 2012 | 17:15
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ալեքսեյ Սուքոյանը, մասնակի է բավարարել հայցվորի` Գլենդել Հիլզ» ՍՊԸ-ի պահանջը, հօգուտ նրա «Սկիզբ Մեդիա» կենտրոն ՍՊԸ-ից 200 հազ.դրամ բռնագանձման վճիռ կայացնելով:
Բացի դա, 300 հազար դրամ կբռնագանձվի՝ փաստաբանական ծառայությունների և պետական տուրքի համար:
«Ժամանակ» օրաթերթը պարտավոր է նաև հերքել 2010թ. օգոստոսի 26-ին հրապարակած «1000 դոլար լռության դիմաց» վերնագրով հոդվածը:
Հիշեցնենք, որ «Գլենդել Հիլզ»-ը ընկերության «գործարար համբավը արատավորող տեղեկության» համար «Ժամանակ»-ից պահանջում էր 2 մլն դրամ, և 500 հազար դրամ՝ դատական ծախսերի համար:
Վիդեո